Ստոկհոլմում ներգաղթյալները անկարգություններ են սկսել
Ստոկհոլմի արվարձաններում ներգաղթյալները դուրս են եկել ցույցի։ Բողոքի ակցիաները սկսվել են դեռ նախօրեին։ Լուրը տեղ է գտել topnews-ում՝ համապատասխան տեսանյութով։
Մասնակիցները ոստիկանության կողմը քարեր են նետել, ինչին ի պատասխան ոստիկանները նախազգուշական կրակոցներ են արձակել։
Դժգոհությունները առաջ են եկել այն բանից հետո, երբ մետրոյի կայարանի մոտ ժամը 22։00-ին ոստիկանները փորձել են ձերբակալել չարամտի, ով հետախուզման մեջ է եղել։ Ու թեև այդ ընթացքում նրանց վրա քարեր են նետել, ոստիկաններին հաջողվել է միջոցառումը իրականացնել։ Երկու ժամ հետո անկարգություններ են բռնկվել քաղաքի այլ մերձակայքում։ Այստեղ արդեն ներգաղթյալները մեքենաներ են հրկիզել, խանութներ կողոպտել, ծեծել քաղաքացիների։ Անկարգությունը լռեցնելու համար ոստիկանությունը ստիպված է եղել լրացուցիչ ուժեր ուղարկել դեպքի վայր։