Հնդկական «համր» ինքնաթիռի պատճառով օդ են բարձրացել չեխական կործանիչներ
Չեխիայի ավիատեղափոխման վարչության նախագահ Ռիչարդ Կլիման հայտարարել է, որ չեխական, ապա՝ գերմանական կործանիչները օդ են բարձրացել այն բանից հետո, երբ Jet Airways ընկերության ուղևորական Boeing 777-300 ինքնաթիռը պարզապես դադարել է պատասխանել կարգավարի հարցումներին։ Idnes պորտալի լուրը փոխանցում է «life.ru»-ն։
Ռիչարդ Կլիման ընդգծել է, որ ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո օդում գտնվող «համր» ինքնաթիռները տագնապ են առաջացնում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ օդաչուները հրաժեշտ են տվել Սլովակիայի կարգավարներին, սակայն երբ մտել են Չեխիայի օդային սահման, սխալ հաճախականությամբ համար են հավաքել և արդյունքում չեն կարողացել կապվել Չեխայի կարգավարների հետ։ Այնուհետև, Կլիմայի խոսքով, օդաչուներից մեկը գնացել է ննջելու, իսկ մյուսը ցածրացրել է ականջակալներում ձայնի բարձրությունը։
Կապը այս ինքնաթիռի հետ հնարավոր է դարձել հաստատել միայն նույն ընկերության այլ ինքնաթիռի միջոցով։
Նշվում է, ինքնաթիռում եղել են 330 ուղևոր։ Boeing 777-300-ի օդաչուներին արգելել են թռիչքները։