Հայաստանում ռելեական պաշտպանության սարքավորումների արտադրություն կստեղծվի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը «ԷԿՐԱ» և «ԷԿՐԱ Կովկաս» ԳԱԿ ՍՊԸ-ների հետ համագործակցության հուշագիր է կնքել, որի համաձայն՝ Հայաստանում ռելեական պաշտպանության սարքավորումների արտադրություն կստեղծվի։ Այս մասին հայտնում են ՏԶՆՆ-ից:
«ԷԿՐԱ Կովկասի» տնօրեն Արման Եսայանը նախարարի հետ զրույցում նշել է, որ ընկերությունը մինչև տարվա վերջ 70-ից ավելի աշխատատեղ կստեղծի՝ կատարելով շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ընկերությունը մտադիր է տարեկան 250 վահան արտադրել, որոնք կօգտագործվեն էլեկտրաէնէերգետիկ համակարգում։ Արման Եսայանի խոսքով՝ ներդրողները հետագայում ծրագրում են նաև արտադրության ընդլայնում Հայաստանում, որն առավել մեծ քանակությամբ աշխատատեղեր կստեղծի։ Արտադրանքը կարտահանվի Ռուսաստան , հետագայում՝ նաև Իրան։
Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է ներդրողների նախաձեռնությունը․«Ուրախ ենք ընդգծել, որ այս հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ու արտադրության հիմնման արդյունքում էլէկտրաէներգետիկ համակարգում ներմուծումը կփոխարինվի այս տեղական արտադրությամբ»,- նշել է Սուրեն Կարայանը։ Նախարարը հույս է հայտնել, որ ընկերության հետ կհամագործակցեն՝ խթանելու գիտատեխնիկական ներուժի զարգացումը և էներգետիկ համակարգի հուսալիությունը։
Համագործակցություն հուշագրով կողմերը կփոխգործակցեն էլեկտրաէներգետիկ համակարգի արդիականացման ոլորտում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին