Ֆրանսիայում վաճառվել է աշխարհում ամենաթանկ ռոմի շիշը
Ֆրանսիայում 100 հազար եվրոյով վաճառվել է աշխարհում ամենաթանակ ռոմի շիշը, որը ստեղծվել էր ֆրանսիական ռոմ արտադրող Clément տան և Ֆիլիպ Տուրների ոսկերչական տոն կողմից: Գազետա.ռու կայքը, հղում անելով Liberation-ին գրում է, որ Բակկարա մակնիշի բյուրեղապակուց պատրաստված ռոմի շիշը զարդարված է 18 կարատանի ոսկով, ինչպես նաև 4 կարատ ադամանդով: Գնորդը իտալացի է, ում անունը չի հաղորդվում
Նշվում է, որ շիշը, որը պարունակում է 1966 թվականի Clément ռոմ, մինչ այս երբեք չի վաճառվել: Ամբողջ աշխարհում գոյություն ունի ռոմի շուրջ 40 նման շիշ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը