Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Ստամբուլի մրցաշարին
Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամները` գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ, փետրվարի 23-ից Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք կանցկացնեն, ապա մարտի 10-12-ը Ստամբուլում կմասնակցեն միջազգային մրցաշարի:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության արդյունքներով Արմեն Մկրտչյանը կկազմավորի ՀՀ ընտրանին, որի կազմում կընդգրկվեն առաջնությունում լավագույն եռյակում հայտնված ըմբիշները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ