Պաշտոնապես հերքում եմ՝քաղաքական հետապնդման փորձ ընդդիմադիր գործիչների և նրանց ընտանիքների նկատմամբ չկա. Շարմազանով
«Ես պաշտոնապես հերքում եմ որևէ քաղաքական ճնշման, որևէ քաղաքական հետապնդման փորձ Հայաստանի Հանրապետությունում, այն էլ՝ ընդդիմադիր մեր գործընկերների և նրանց ընտանիքների նկատմամբ», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությանը:
«Ես նման փաստ չունեմ, չեմ տեսել և կարող եմ ցանկացածի հետ բանավիճել այդ հարցով»,- հավելեց նա:
Ըստ Է.Շարմազանովի՝ կա իրավական խնդիր, Վարդան Օսկանյանի որդին օրենքով սահմանված կարգով ազատ է արձակվել:
«Եվ եթե կա բողոք, անկախ նրանից, իմ որդին է, ձեր որդին է, Պողոսի կամ Պետրոսի որդին է, բոլորս պետք է օրենքի առաջ լինենք հավասար», - նշեց Էդուարդ Շարմազանովը: