Ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ, եթե ոչ, ապա փակել ջրառի կետը. վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ջրբացթողումների ընթացքում ջրակորուստներին:
Վարչապետի խոսքերով՝ յուրաքանչյուր տարի, ՀՀ կառավարության որոշման համաձայն, Սևանա լճից կատարվոմ է ոռոգման նպատակով ջրբացթողումներ, ինչն իրականացվում է Սևան-Հրազդան միջազգային էներգետիկ կորպորացիայի համակարգով, որտեղ առկա են բավականին ջրային կորուստներ:
«Անցած տարիների ընթացքում այդ կորուստների կրճատման հարցը բազմիցս քննարկվել է, սակայն այս պահին դեռ կոնկրետ արդյունք չենք արձանագրել», - ընդգծեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մինչև Սևանա լճից ջրի բացթողումը այդ համակարգից ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ, եթե ոչ, ապա փակել ջրառի կետը:
Վարչապետը նշեց նաև, որ առաջարկում են ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին մասնակցել վերոնշված խնդրի կարգավորմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները