«Օսկար-2017»-ը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում
Առաջին ալիքի ուղիղ եթերում փետրվարի 27-ի վաղ առավոտյան՝ ժամը 05:30–ին, կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 89-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը,- այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Առաջին ալիքն ավանդաբար «Օսկար»-ի պաշտոնական հեռարձակողն է: Մրցանակաբաշխությունն այս տարի կմեկնաբանի հաղորդավար Ավետ Բարսեղյանը:
Կրկնությունը հնարավոր կլինի դիտել փետրվարի 27-ին՝ «Օրակարգ»-ի հիմնական թողարկումից անմիջապես հետո:
«Օսկար»-ը կկայանա Դոլբի թատրոնում, որը գտնվում է Հոլլիվուդի սրտում և ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում: Մրցանակաբաշխությունն այս տարի կվարի hաղորդավար Ջիմի Քիմելը, մրցանակներ կտրվեն 25 անվանակարգերում»,-ասված է հաղորդագրությունում:
Մանրամասները հետևյալ հղումով։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան