Հարավաֆրիկյան պետությունում պահանջում են երկրից դուրս վռնդել օտարերկրացիներին
Հարավաֆրիկյան պետությունում մի քանի հարյուր մարդ ոտքի է կանգնել՝ պահանջելով երկրից անհապաղ հեռացնել օտարերկրացիներին: Նրանք շարժվել են ներքին գործերի նախարարության շենք, անիվներ վառել:
Բողոքի ակցիայի մասնակիցները մեղադրում են միգրանտներին երկրում գործազրկության բարձր մակարդակի համար:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, նրանց ցրելու համար ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենա ու ռետինե գնդակներ:
Նշվում է, որ ողջ շաբաթվա ընթացքում ակցիայի մասնակիցները անկարգություններ են հրահրել, վառել խանութներ, որոնք պատկանում են պակիստանցիներին ու սոմալիցիներին: Ոստիկանությունը ձերբակալել է 7 մարդու:
Բողոքի դուրս եկած քաղաքացիներին կոչով դիմել է երկրի նախագահը: Նա նշել է՝ չպետք է բոլոր հանցագործություններում մեղադրել օտարերկրացիներին:
«Շատ քաղաքացիներ, որոնք ապրում են Հարավաֆրիկյան պետությունում, օրինապահ են և նպաստում են երկրի տնտեսության զարգացմանը: Ճիշտ չէ, բոլոր արտասահմանցիներին ներկայացնել որպես թմրանյութերի վաճառքով զբաղվողներ կամ մարդկանց թրաֆիքինգի ենթարկողներ»,-ասել է նա: