Կհանձնվեն «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին հոսքի ունկնդիրների վկայագրերը
ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում փետրվարի 27-ին տեղի կունենա ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին հոսքի վկայագրերի հանձնման արարողությունը, տեղեկացնում են ՀՀԿ մամուլի գրասենյակից։
ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին հոսքի ուսումնառության մեկնարկը տրվել է 2016 թվականի նոյեմբերին։ Անցած ամիսների ընթացում թվով շուրջ 100 ունկնդիրներ, որոնց մեջ կան մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անկուսակցականներ, հնարավորություն են ստացել մասնակցելու 50-ից ավել դասախոսությունների։ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում դասավանդել են ակադեմիական հանրույթի լավագույն ներկայացուցիչները, մի շարք թրեյներներ և քաղաքական գործիչներ։ Բանախոսությամբ հանդես են եկել նաև ՀՀ Նախագահը և վարչապետը։
«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի վկայագրերը կհանձնի ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը: Արարողությանը ներկա են գտնվելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, դպրոցի բանախոսներ և մի շարք այլ հյուրեր:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն հայտարարում է քաղաքական դպրոցում ընդունելության մասին
- ՀՀԿ քաղաքական դպրոցը կսկսի աշխատել սեպտեմբերի 1-ից
- ՀՀԿ-ն կհիմնադրի քաղաքական դպրոց, որը կկրի Անդրանիկ Մարգարյանի անունը