ԱՄՆ փոխնախագահի թվիթերյան էջում շփոթել են Իսրայելի և Նիկարագուայի դրոշները
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի թվիթերյան պաշտոնական էջում տեղադրվել է տեղեկատվություն, որտեղ շփոթել են Իսրայելի և Նիկարագուայի պետական դրոշները,-այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Գրառումները հրապարակվել են Հանրապետական հրեական կոալիցիայի հետ հանդիպմանը Փենսի ելույթի ժամանակ։ Թվիթերյան հաղորդագրություններում «Իսրայել» բառի կողքին օգտագործվել են Նիկարագուայի դրոշի պատկերները: Տեղեկությունները հեռացվել է, սակայն սոցիալական ցանցի օգտատերերը նկատել են թույլ տրված սխալը:
Mike Pence used the Nicaraguan flag instead of the Israeli one. Even the VP doesn't believe Israel exists. #IStandWithNicaragua pic.twitter.com/rErqJ5SK63
— NANA JIBRIL