Դ. Բաբայան. Ադրբեջանը ահաբեկչական պետություն է և չի բացառվում, որ մի օր էլ նույն այդ զենքն օգտագործի ՌԴ դեմ. «Ժողովուրդ»
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է Արցախի հիմնախնդրի կարգավորման թեմային:
«Ստատուս-քվոն փոխելու համար պետք չէ գնալ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա կամ մի ինչ-որ այլ երկիր: Ստատուս-քվոյի փոփոխությունը դիտարկել միայն սահմանների կամ ռազմաքաղաքական առումով, սխալ է, որովհետև ստատուս-քվոն առաջին հերթին պետք է իրենց ուղեղներում փոխվի, եթե իրենց ուղեղներում չի փոխվել, այսինքն՝ նույն կարծր դիրքորոշումն է, նույն ագրեսիան, նույն ռևանշիզմը, ապա այն չի կարող փոխվել նաև այլ հարթություններում»,- ասել է նա՝ հակադարձելով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարություններին, թե մտադիր է ռուսաստանյան կողմի՝ որպես Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել ստատուս-քվոն փոխելու և ընդհանրապես Ադրբեջանի ամբողջականության հարցը:
Բաբայանը խոսել է նաև ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմայով.«Ադրբեջանը ահաբեկչական պետություն է և չի բացառվում, որ մի օր էլ նույն այդ զենքն օգտագործի Ռուսաստանի դեմ: Սա հավանական է»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան