Իլյա 2-րդը խնդրել է Հայաստանի վրացական եկեղեցիներին իրավաբանական անձի կարգավիճակ տալ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվելու ընթացքում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Կաթողիկոսարանից վրացական լրատվամիջոցներին հայտնել են, որ հանդիպումը շատ կարևոր էր:
Հանդիպման ընթացքում Վրաց պատրիարքը խնդրել է Հայաստանում գործող վրացական եկեղեցիներին իրավաբանական անձի կարգավիճակ տալ, ինչպիսիք ունեն Վրաստանում գործող հայկական եկեղեցիները:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2011-ի հուլիսին Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, հայկական առաքելական եկեղեցուն, ինչպես նաև կոթիլիկ ու այլ եկեղեցիներին տրվեցին իրավաբանական անձանց կարգավիճակ:
Հարակից հրապարակումներ`
- Նոր «դրայվ» հայ-վրացական հարաբերություններին. Ջոնի Մելիքյանը՝ վարչապետի Թբիլիսի կատարած այցի մասին
- Հայաստանը և Վրաստանը կհամագործակցեն սննդամթերքի անվտանգության ոլորտում
- Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին
- Մենք ուզում ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտեն որպես պոտենցիալ ներդրումների երկիր. Կարեն Կարապետյան
- Վրաստանի վարչապետ. Մենք պատրաստակամ ենք ակտիվացնել առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ
- Թբիլիսին չի ճանաչել Արցախի Հանրապետության հանրաքվեն
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում