Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը երկու կարևոր նախազգուշացում է արել Ադրբեջանի դեսպանին
Ադրբեջանում կան պաշտոնյաներ, որոնք Իսրայելի դրդմամբ հակաիրանական հայտարարություններ են անում,-իրանական «Ղաֆղազ.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Արդաբիլում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյյեդ Հասան Ամելին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի բարձրաստիճան հոգևորականն ուրբաթօրյա աղոթքի ընթացքում, անդրադառնալով օրերս Ադրբեջանի Կրոնական հարցերով պետական կոմիտեի ղեկավարի հնչեցրած հակաիրանական հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Զարմանում եմ, որ Ադրբեջանի նախագահի՝ Իրան կատարելիք այցի նախօրեին Իրանի տարածքային ամբողջականությանը սպառնացող անհիմն հայտարարություններ են հնչում»:
Շարունակելով խոսքը՝ այաթոլլահ Ամելին հավելել է. «Օրերս Իրանում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը նրան ասել եմ, որ Իրանը երկու հարցում խիստ զգայուն է՝ առաջին. Երբ որ խեղաթյուրվում է իրանցիների ու Իրանի պատմությունը և երկրորդ. Երբ Ադրբեջանում անարգանքի են արժանանում մեր կրոնական արժեքներն ու գաղափարները»:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար, Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզին տեղեկացրել է, որ մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Իրան:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները