ՃՈ-ը մեկ օրում մեքենաների համարանիշերը թաքցնելու տասնյակից ավելի դեպք է բացահայտել
ՀՀ ճանապարհային ոստիկանության արձանագրված փաստերի համաձայն՝ վերջին շրջանում նկատելի են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներից ու արագաչափ սարքերից, այսպես ասած, խուսանավելու դեպքեր:
ՃՈ հաղորդագրությունում ասվում է. «Որոշ «հնարամիտ» վարորդներ հիշյալ սարքերի «աչքին չերևալու» նպատակով դիմում են ամենատարբեր միջոցների, որպեսզի համարները չերևան, սարքերը չարձանագրեն, իսկ իրենք էլ խուսափեն տուգանքներից:
Վերջին շրջանում բացահայտվել են համարանիշները ձյունով, տերևով, լազերային սկավառակով, ստվարաթղթով, այցեքարտով, քարշակի պարանով փակելու կամ էլ պարզապես ցեխոտելու դեպքեր: Շաբաթ օրը՝ փետրվարի 25¬ին, Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ընդամենը երկու ժամում բացահայտվել է համանման մեկ տասնյակի հասնող դեպք: Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս զգուշացնում է՝ ձեռնպահ մնալ անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերից և այլևայլ «հնարամտություններ» բանեցնելուց:
Ճանապարհային ոստիկանությունը ինչպես Երևան քաղաքում և հանրապետության մարզերի ավտոճանապարհներին պարբերաբար անցկացնում է ստուգայցներ, որոնց ընթացքում հայտնաբերվում են ճանապարհային երթևեկության կանոնների բազմաթիվ իրավախախտումներ և վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության»։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում