Վենեսուելան կրկին կորցրել ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
Վենեսուելան դարձել է վեցերորդ երկիրը, որը կորցրել է ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ անդամավճարների ոչ ժամանակին վճարելու պատճառով: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Եթե անդամ պետությունները չեն կարող վճարել, դրա հետ կապված կան ՄԱԿ-ի խարտիայի հոդվածները: Մենք այժմ խոսում ենք Կաբո-Վերդեի, Լիբիայի, Պապուա Նոր Գվինեայի, Սուդանի, Վանուատուի և Վենեսուելայի մասին»,- ասել է Դյուժարիկը:
Վերջին երեք տարիներին Վենեսուելան երկու անգամ կորցրել է ՄԱԿ-ում իր ձայնի իրավունքը, կազմակերպությանը նրա պարտքը հասել է 24 միլիոն դոլարի: