Ֆրանսիայի նախագահի թեկնածուին մեղադրում են ապօրինության մեջ
Ֆրանսիայի դատախազությունը քննություն է սկսել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի նկատմամբ: Ըստ մեղադրանքի՝ ֆիյոնի կինը գրանցված է եղել որպես իր օգնական, ութ տարի աշխատավարձ է ստացել, սակայն իրականում ոչինչ չի արել:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, թեկնածուի ու նրա կնոջ փաստաբանները համոզված են, որ քննությունը հաստատելու է նրանց անմեղությունը:
Արդեն հայտնի է, որ գործում ներգրավված են մի քանի քննիչներ: Նրանք, բացի ստուգումներ իրականացնելուց, լիազորված են լսել հեռախոսային խոսակցությունները, նաև՝ տնային կալանք կարող են նշանակել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը