Բուդապեշտը ևս հրաժարվեց Օլիմպիական խաղերն անցկացնելուց
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը չի կարող ընդունել 2024 թ. ամառային Օլիմպիական խաղերը և հրաժարվել է կազմակերպիչ քաղաքի ընտրությանը մասնակցելու իրավունքից: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:
«Օլիմպիադա-2024»-ի անցկացման վայրը հայտնի կդառնա 2017 թ. սեպտեմբերի 13-ին` Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի վեհաժողովում: Կպայքարեն 2 թեկնածու քաղաքներ` Փարիզն ու Լոս Անջելեսը: Ավելի վաղ Օլիմպիական խաղերի կազմակերպումից հրաժարվել էին նաև Հռոմն ու Տորոնտոն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին