ԵՄ-ն խստացրել է պատժամիջոցները ԿԺԴՀ-ի դեմ
Այսօր Եվրամիությունը որոշում է ընդունել խստացնել պատժամիջոցները ԿԺԴՀ-ի դեմ համապատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ այսպես է ասված ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:
Փաստաթղթում հստակեցվում է, որ «միջոցառումները ներառում են սահմանափակումներ ԿԺԴՀ -ից ածխի, երկաթի, երկաթի հանքաքարի վաճառքի ոլորտում, նաև՝ պղնձի, նիկելի, արծաթի, ցինկի, հուշարձանների ներկրման արգելք»:
Դրանք նաև վերաբերում են Հուսիսային Կորեա նոր ուղղաթիռներ ու նավեր արտահանմանը, տրանսպորտային և ֆինանսական ոլորտում գործող սահմանափակումների խստացմանը, արգելվում է ԿԺԴՀ դիվանագիտական առաքելություններին ու դիվանագետներին ԵՄ-ում բացել մեկից ավելի հաշվեհամար, ԿԺԴՀ քաղաքացիների կողմից ԵՄ երկրներում անշարժ գույքի օգտագործման համար գործելու են սահմանափակումներ: