Իրանի իշխանությունները շնորհավորել են Ա.Ֆարհադին «Օսկար» մրցանակի արժանանալու համար
Իրանի իշխանությունները շնորհավորել են ռեժիսոր Ասգար Ֆարհադին «Օսկար» մրցանակին արժանանալու համար: Նրա «Վաճառողը» կինոնկարը ճանաչվել է լավագույն օտարալեզու ֆիլմը:
Գազետա.ռու կայքը, հղում անելով Ասոշիեյթիդ պրեսին, գրում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ հպարտանում է ֆիլմում նկարահանված դերասաններով և նկարահանող խմբով, ովքեր դեմ են արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությանը: Իրանի փոխնախագահը շնորհավորել է ռեժիսորին և նշել, որ Ֆարհադին որոշել էր բոյկոտել մրցանակաբաշխության արարողությունը՝ ի նշան բողոքի:
Նշենք, որ ավելի վաղ ռեժիսորը հայտարարել էր, որ չի գնա ԱՄՆ՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Ա. Ֆարհադին ուղերձ էր հղել, որը կարդացվել է մրցանաբաշախության ժամանակ.
«Իմ ներկայությունը կլինի անհարգալից քայլ իմ երկրի և մյուս վեց երկրի նկատմամբ, որոնց քաղաքացիների մուտքն արգելվում է ԱՄՆ: Աշխարհի բաժանում «մեր» և «մեր թշնամիների» միջև վախ է առաջացնում, ռեժիսորները համակրանք են ստեղծում «մեր միջև» և «մյուսների», ինչն այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է մեզ»:
Հարակից հրապարակումներ`
- Խառնաշփոթ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ
- Իրանցի ռեժիսոր Ֆարհադին չի մասնակցի «Օսկար» մրցանակաբաշխությանը
- Ի նշան Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի, իրանցի դերասանուհին չի մասնակցի Օսկարի մրցանակաբաշխությանը