Աճուրդում վաճառված Հիտլերի հեռախոսը մասնագետները համարում են կեղծ
Մասնագետները կասկածներ ունեն, որ օրեր առաջ աճուրդում 243 հազար դոլարով վաճառված գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից մեկը, Գերմանիայի կանցլեր (1933-1945 թթ.) Ադլոֆ Հիտլերի հեռախոսը կեղծ է: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ Frankfurter Allgemeine Zeitung-ին այս մասին ասել է Ֆրանկֆուրտի կապի թանգարանի ներկայացուցիչ Ֆրանկ Գնեգելը:
«Սա հաստատ կեղծված է: Այս հեռախոսը թողարկել է Siemens&Halske ընկերությունը, բայց լսափողը անգլիական է: Այդպես երբեք չեն արել»,- ասել է նա:
Փորձագետը ենթադրում է, որ աճուրդում վաճառված հեռախոսն ավելի ուշ հավաքվել է Մեծ Բրիտանիայում: Կասկածներ է առաջացրել կարմիր գույնը, ինչով ներկված է հեռախոսը:
«Siemens-ն այդ օրինակը կաներ գունավոր պլաստիկայից, այլ ոչ թե կներկեր սև հեռախոսը»,- նշել է Գնեգելը:
Բացի այդ, նրա խոսքով, հեռախոսի վրա փորագրված Հիտլերի անունը նույնպես ծածկված է սովորական ներկով, ինչը բնորոշ չէ այդ ժամանակաշրջանին:
Նա թվարկել է մի քանի կասկածելի հանգամանքներ ևս:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ