Պատերազմական երկրի համար ճոխություն է նման Ընտրական օրենսգիրք ունենալը. պատգամավոր
«Այնպիսի մի Ընտրական օրենսգիրք է մատուցվել ժողովրդին, որը պառակտելու, կռվելու մասին հրովարտակ է»,- Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա խաչատրյանը:
Նրա խոսքով, պետք է ԸՕ գրողներին պարտադրել առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով:
Վերջին միջադեպերի հետ կապված առաջարկում եմ դատական գործընթաց սկսել ոչ թե միջադեպերի մասնակիցների, այլ ԸՕ գրողների հանդեպ:
«Առաջարկում եմ այս Ընտրական օրենսգիրքը հրատապ, մի քանի օրվա ընթացքում փոխել: Պատերազմական երկրի համար ճոխություն է նման Ընտրական օրենսգիրք ունենալը և ժողովրդին միմյանց դեմ հանելը: Ներքին պառակտումն ամենավատն է, որին կարող է տանել այս Ընտրական օրենսգիրքը»,- ասաց պատգամավորը:
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով, միգուցե ԸՕ-ն զերծ չէ թերություններից, բայց այն նախքան ընդունվելն ամենաշատ քննարկված, բոլոր կողմերի մասնակցությամբ, օրենքներից է:
«Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, այս Ընտրական օրենսգքրի ամենամեծ առավելությունն այն է, որ բացառում է «կառուսելը», հետևաբար ընտրակաշառք բաժանելու որևէ շարժառիթ չկա: Բայց ինձ ավելի շատ զարմացում է այն, որ նստած քաղաքական ուժերն ընտրակաշառքի մասին խոսում են կուսական կեցվածքով: Բոլորն առանց բացառությամբ այդ արատը օգտագործում են: Եկեք դրա դեմն առնենք»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգաամավորի այս հայտարարությունն առաջացրեց ընդդիմադիր պատգամավորների վրդովվմունքը:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ ոստիկանությունից ստացել է պատասխան, որ հունվարի 10-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ավելի քան 7000 քաղաքացի հաշվառման հին վայրից դուրս է եկել, հաշվառվել նոր վայրում:
«Սա արտառոց թիվ է: Ահազանգեր են ստացվում, որ վարչական լծակների գործադրմամբ գործատուները շարունակում են մարդկանց ընտրությունների հետ կապված հաշվառման վայրից հանել, իրենց հարմար ընտրատարածքներում հաշվառել: Եթե ահազանգերը և այս պրոցեսները շարունակվեն, կարող է Հայաստանի քաղաքական իրավիճակը կտրուկ սրվել: Կարծում եմ՝ բոլորս այս հանգամանքը պետք է հասկանանք, գիտակցենք, հետագա պրոցեսների պատասխանատվությունն այս դեպքում կընկնի գործող իշխանությունների վրա»,- ասաց Ն. Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը Բազմասեր Առաքելյանի մասին հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն
- Ոստիկանություն. Մասիսի միջադեպի վերաբերյալ քննություն է իրականացվում
- Մնացական Բիչախչյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
- Փաշինյանն ահազանգում է. Հայաստանում ընտրողների զանգվածային տեղաշարժեր են գրանցվում