Թլիկ գյուղի մոտ կատարված սպանության պաշտոնական տարբերակները տարբերվում են իրարից
Թլիկ համայնքի ղեկավարից նախօրեին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա։ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ներկայացնում են դեպքը այսպես՝ «դեպքի վայրի զննությամբ, Թլիկ գյուղ տանող ճանապարհի մոտ՝ դիակի հայտնաբերման վայրից 400 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, իսկ մեքենայի կողքին՝ մեկ հատ դանակ: Սպանությունը կատարելու կասկածանքով Թլիկ գյուղի մոտակայքից բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել Գյումրի քաղաքի 24-ամյա մի բնակիչ։
Վերջինս հրաժարվել է որպես կասկածյալ ցուցմունք տալ և ցանկություն է հայտնել հանրային պաշտպան ունենալ»:
Վերջին մասով ՔԿ դեպարտամենտի տարբերակը տարբերվում է ոստիկանության՝ ավելի վաղ տարածած հայտարարությունից, ըստ որի՝ «օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ժամը 19.45-ի սահմաններում նշված գյուղի դաշտից հայտնաբերել և բերման է ենթարկել Վարդան Հ.-ն, որը խոստովանել է կատարած հանցագործությունը»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ