Կգործի ռոյալթիների հաշվարկման և վճարման նոր կարգ
ՀՀ Ազգային ժողովում քննարման դրվեց «Հարկային օրենսգրքում» և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ օրինագծերի ընդունումն անհրաժեշտ է ՀՀ հարկային նոր օրենսգրքով սահմանված՝ մետաղական օգտակար հանածոների վերամշակման արդյունքում խտանյութերի կամ ձուլվածքի ձևով ստացված վերջնական արտադրանքի իրացման համար սահմանված ռոյալթիների հաշվարկման և վճարման կարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ռոյալթիի հաշվարկման բազայի հիմնական մեթոդի կիրառության հիմքերը վերականգնելու նպատակով։
Նախագծով առաջարկվում է հարկային մարմնի կողմից ռոյալթիի բազայի անուղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում կիրառել 80% սահմանաչափ:
ԱԺ-ում նաև քննարկման դրվեցին նաև «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում