ՍԱՊԾ. Արտահանողները կընդգրկվեն տվյալների մի բազայում
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սննդի շղթայում գործող արտահանող տնտեսավարողների համար արտահանման գործընթացը պարզեցնելու, առավել մատչելի և հասանելի դարձնելու նպատակով, ստեղծում է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա:
ՍԱՊԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, այս բազայում ընդգրկվելը տնտեսավարողներին հնարավորություն կտա, եռամսյա պարբերականությամբ, համապատասխան ձևաչափով (կցվում է) տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, մարտի մեկից սկսած՝ բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության:
«Տնտեսավարողներին առաջարկում ենք, սահմանված ձևի համաձայն (կցվում է), դիմել Ծառայություն՝ արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազայում ընգրկվելու համար»,-ասվածէ հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ