Քաղաքական 17:14 28/02/2017 Տարածաշրջան

Առաջիկա ամիսներին ԼՂ շուրջ բախման հավանականությունը մեծ է. Զեկույց

Հավանականությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը նորից կբախվեն Լեռնային Ղարաբաղի հետ կապված հաջորդ 12 ամիսների ընթացքում բավական մեծ է: Այս մասին նշված է «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» վերլուծական կենտրոնի հրապարակած ծավալուն զեկույցում: 

Զեկույցում վերջին շրջանում շփման գծում տեղի ունեցող լարվածության և 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի փաստն հաշվի առնելով մտահոգություն է հայտնվում առ այն, որ հակամարտությունը նոր թափով կարող է բորբոքվել և ավելի մեծ վտանգ ներկայացնել թե՛ տարածաշրջանի ընդհանուր կայունությանն ու անվտանգությանը և թե՛ Միացյալ Նահանգների շահերին Հարավային Կովկասում: Զեկույցը հնարավոր բռնկման երկու տարբերակ է առաջ քաշում. կամ անսպասելի բռնկում կամ կանխամտածված սադրանքներ:

Այս առումով զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը կարող է ստատուս քվոն փոխելու նպատակով ռազմական գործողություններ նախաձեռնել՝ միաժամանակ այս կերպ քողարկելով երկրում առկա ներքաղաքական խնդիրներն ու տնտեսական դժվարացող վիճակը.

«2016 թվականի ապրիլյան բախումները ցույց տվեցին այս մարտավարության արդյունավետությունը: Ալիևը սուր քննադատությունների էր ենթարկվում ընդդիմադիրներին ճնշելու, ակտիվիստներին կալանավորելու և խոսքի ազատության սահմանափակումների համար: Իսկ երբ Հայաստանի հետ բախումները բռնկվեցին հայրենասիրական տրամադրություններն արթանացան, պատուհաններից դրոշներ ծածանվեցին, իսկ երիտասարդներն էլ զինվորագրվելու պատրաստակամություն հայտնեցին»,- նշված է զեկույցում:

Հայաստանի պարագայում նշվում է, որ այն կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչի մասին ասվել է նաև անցյալ տարի ապրիլին:

Անդրադառնալով հակամարտության լարվածության դեպքում ԱՄՆ տարածաշրջանային շահերի վտանգմանը, զեկույցում նշվում է, որ կխաթարվեն ոչ միայն տարիներ շարունակ ԱՄՆ կողմից իրականացված քաղաքական ու տնտեսական ներդրումները, այլ նաև Եվրոպայի համար Ադրբեջանը Ռուսաստանի փոխարեն որպես էներգետիկ այլընտրանք ներկայացնելու ԱՄՆ մտադրությունները: Ըստ զեկույցի, մյուս կողմից էլ առճակատման նոր փուլ կարող են մտնել ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ինչպես նաև կարող են բարդանալ ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի ու Իրանի հետ: Հակամարտության վերջնական լարվածությունը լրջագույն վնաս է հասցնելու նաև ԵԱՀԿ-ին՝ խաթարելով այդ կառույցի միջազգային վարկը:

Գործոնների ու վտանգների այս խումբն հաշվի առնելով զեկույցում առաջարկվում է հակամարտության գոտում լարվածությունը թուլացնող կանխարգելիչ մի շարք քայլերի իրականացում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի դերակատարման մեծացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորությունների ընդլայնում՝ զուտ միջնորդական ջանքերից նաև պարտավորեցնող բանաձևեր ու առաջարկներ թելադրողի կարգավիճակով օժտում, ԱՄՆ կողմից սպառնալիքներ առ այն, որ եթե կողմերը չկարողանան երկխոսության գալ, ապա Միացյալ Նահանգները դուրս կգա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից, կողմերին ստիպել՝ վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների շուրջ ձեռք բերված պարտավորությունների պարտադիր կատարում, ընդհալայնել այդ մեխանիզմների ու միջոցների ցանկը, կողմերին քաղաքական ու տնտեսական օժանդակության տրամադրումից զրկում, Թուրքիայի՝ կառուցողական ներգրավվում:

«Եթե Բաքուն շարունակի արգելակել վստահության և անվտանգության միջոցների շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն, ապա համանախագահները պետք է դիտարկեն այլընտրանքային տարբերակ, որը կարող է հանգել սահմանի կողմում՝ Հայաստանի հատվածից, վերահսկողական մեխանիզմների տեղադրմանը»,- նշված է զեկույցում:

Զեկույցում նաև առաջարկվում է՝ սահմանային խախտումների վերջը տալու համար ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է անվանական մատնացույց անի խախտումն անող կողմին, իսկ դրան էլ պետք է հետևեն պատժիչ քայլեր՝ ընդհուպ մինչև սանկցիաների կիրառում:

«Թրամփի վարչակազմը զգուշավոր ուշադրություն պետք է դարձնի Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին և արագորեն արձագանքի կանխարգելիչ քայլերով, այդ կերպ օժանդակելով խուսափել բռնությունից, ռազմական գործողությունների ծավալումից և աջակցի այս հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշված է զեկույցում:

(Լուսանկարը՝Մաքս Սիվասլյանի, Ապրիլյան պատերազմից)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:56
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն Լիտվայի Կաունաս քաղաքում
«102 տարի է անցել երկրի երեսից հայերին բնաջնջելու փորձից, սակայն մենք շարունակել ենք ապրել և արարել, պահպանել մեր հավատն ու հայրենիքը, մեր մշակույթն ու եկեղեցիները»:
Աղբյուր` Panorama.am
20:50
Թուրքիան առերեսվելու որևէ պատմություն չունի. թուրք ընդդիմադիր
«Մենք տարիներով առնչվում ենք մեզ պարտադրվող ցեղասպանության զրպարտությանը»
Աղբյուր` Panorama.am
20:46
Նախագահը ներկա է գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին
Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին:
Աղբյուր` Panorama.am
20:33
Միայն համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի արմատախիլ անել ցեղասպանության չարիքը. Հ. Նաղդալյան
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը Վեհաժողովում տարածել է իր ելույթը, որտեղ եվրոպացի պատգամավորների ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանության եղելության վրա
Աղբյուր` Panorama.am
20:30
Ապրիլի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի կունենա ամենամյա «Ծաղկահավաքը»
ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրավիրում են մասնակցելու ամենամյա...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ալմաթիի մետրոյից տարհանում են մարդկանց պայթուցիկի մասին ահազանգից հետո
Ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին պահպանել հանգստություն, խուճապի չմատնվել:
Աղբյուր` Panorama.am
20:21
Ապրիլի 25-26-ին օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
Հանրապետության տարածքում ապրիլի 25-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-29-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
20:18
Կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում է պետք կազմակերպել. Նալբանդյան
«Երբ լինի վերջնական համաձայնությունը, երբ ժամկետները ճշտվեն, մենք դրա մասին կհայտնենք»:
Աղբյուր` Panorama.am
20:15
«Պահելով խոստումը». The Huffington Post
Մի շարք հեղինակավոր ամերիկյան լրատվամիջոցներ՝ չնայած Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության, բավականաչափ հետևողականություն են դրսևորում Հայոց...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ես մտքերով իմ հայրենակիցների հետ եմ. Հենրիխ Մխիթարյան
«24 ապրիլ, 1915 թվական… Հայոց պատմության մեջ մռայլ ամսաթիվ»:
Աղբյուր` Panorama.am
19:58
Դեռահասը մեքենայով միայնակ անցել է շուրջ 1300 կմ ճանապարհ
Ոստիկանությունը ձերբակալել է դեռաասի, ով որոշել էր ավտոմեքենայով միայնակ անցնել  Ավստրալիան։ Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
19:50
Կես տարվա ընթացքում 20 միլիոն մարդ կարող է մահանալ սովից. ՄԱԿ
Առաջին հերթին անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկել Նիգերիայի հյուսիս-արևելյան մասում, Սոմալիում, Հարավային Սուդանում, Եմենում բնակվող մարդկանց օգնելու համար:
Աղբյուր` Panorama.am
19:41
Աշխարհում առաջին անգամ մալարիայի դեմ պատվաստանյութի փորձարկումները կսկսվեն 2018 թվականին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել Է, որ  աշխարհում առաջին անգամ մալարիայի դեմ  պատվաստանյութ կփորձարվկի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Օլանդը սատարում է Մակրոնին
«Նա այն մարդն է, որ պահպանում է արժեքները»:
Աղբյուր` Panorama.am
19:32
ԱՄՆ նախագահ. Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը 2017թ. Հայկական հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
19:25
Եվրոպայի առաջնություն. Արթուր Դավթյանը 5-րդն է հենացատկերում
Այս վարժությունում Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանը:
Աղբյուր` Panorama.am
19:18
Անպատժելիությունը ստեղծում է նորանոր չարիքներ. Շվեդիայում Հայաստանի դեսպան
Ապրիլի 23-ին Ստոկհոլմում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայերի կյանք փրկած շվեդ միսիոներ Ալմա Յոհանսոնի շիրիմի մոտ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Jimmy Choo կոշիկի լեգենդար բրենդը հանվել է վաճառքի
Jimmy Choo կոշիկի լեգենդար ապրանքանիշը հայտարարել է, որ գնորդ է փնտրում: Ինչպես հայտնում է BBC-ն, ընկերությունը, որի արժեքը գնահատվում է 700...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հնդկաստանի փոխնախագահն արդեն Հայաստանում է
«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Աղբյուր` Panorama.am
18:55
Լիբանանցի կանայք Բեյրութում հարսանեկան զգեստներ են կախել
Նրանք դեմ են հին օրենքին, որը թույլ է տալիս բռնաբարողներին խուսափել քրեական պատասխանատվությունից՝ զոհի հետ ամուսնանալու դեպքում:
Աղբյուր` Panorama.am
18:48
Էրդողանի քայլերը որևէ լավատեսության հիմք չեն տալիս. Նիկոլ Փաշինյան
Հայ-թուրքական հարաբերություններ պետք է հաստատվեն առանց նախապայմանների։ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
18:46
Մարին Լե Պենը Մակրոնին թուլակամ մարդ է որակել
«Նա բացարձակ հիստերիկ է»:
Աղբյուր` Panorama.am
18:37
Թուրքիան այս անգամ ապրիլի 24-ին ցեղասպանությունը հերքող գիրք է հրատարակել
700 էջից բաղկացած գրքում «ներկայացվում են փաստեր հայերի ապստամբության և հայերի կողմից կազմակերպված մահմեդականների կոտորածների մասին»:
Աղբյուր` Panorama.am
18:26
Այս հուշարձանը միևնույն ժամանակ կոչ է՝ չկրկնելու անցյալի սխալները. դեսպան Ադոնց
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողություն Իսպանիայի Առնեդո քաղաքում։
Աղբյուր` Panorama.am
18:23
Էրդողանի խոսնակ. Հայերի հետ կապված կարևոր քայլեր են կատարվել
«Մեր ջանքերը շարունակություն են ունենալու»:
Աղբյուր` Panorama.am
18:18
Դաղստանում դասարանում տեղի ունեցած պայթյունից դպրոցականներ են տուժել, կա մեկ զոհ
«Ութերորդ դասարանցիներից մեկը դպրոց նռնակ է բերել»
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայ ժողովրդի համար ամեն օր ապրիլի 24 է, այլ խոսքով՝ պահանջատիրության օր. Արամ Առաջին
«Հայոց ցեղասպանությունից 102 տարի անց մեր պահանջատիրական երթը կշարունակվի, պետք է շարունակվի առավել հավատով ու վճռականությամբ»:
Աղբյուր` Panorama.am
17:41
Էրդողանը երկրորդ Թալեաթ փաշան է, որը թշնամի է նույնիսկ սեփական ժողովրդին. դերսիմահայ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրորդ Թալեաթ փաշան է՝ ազգային փոքրամասնությունների թշնամին, որը թշնամի է նույնիսկ սեփական ժողովրդին։...
Աղբյուր` Panorama.am
17:33
Էրդողանը ուղերձ է հղել Աթեշյանին
«Դարեր շարունակ ուրախության և տխրության ժամանակ միասին երկու ժողովուրդների անցյալի վերքերի ամոքումն ու մարդկային կապերի ամրապնդումը բոլորիս համատեղ նպատակն է»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները
16:02 24/04/2017

Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}