Ներգաղթի հետ կապված Թրամփի արգելքներն ԱՄՆ-ին 185 մլն դոլարի վնաս են հասցրել
Մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքի արգելքը, որը սահմանվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, ամերիկյան տնտեսությանն արդեն առնվազն 185 մլն դոլար գումարի վնաս է պատճառել: «ՏԱՍՍ»-ը գրում է, որ այս եզրակացությունն արված է Գործարար տուրիզմի միջազգային ասոցիացիայի (GBTA) զեկույցում։
«Հետազոտության համաձայն, գործարար ուղևորությունների ինտենսիվությունն ԱՄՆ-ում զգալիորեն նվազեց այն բանից անմիջապես հետո, երբ Թրամփն ստանձնեց նախագահի պաշտոնը, բայց կտրուկ անկում տեղի ունեցավ նրա կողմից հունվարի 27-ին հրամանագրի ստորագրումից հետո։
ԱՄՆ-ը շուրջ 185 մլն դոլար է կորցրել գործարար ուղևորությունների ամրագրումից հրաժարվելու հաշվին»,-նշվում է զեկույցում:
ԱՄՆ-ի և այլ երկրների միջև գործարար ուղևորությունների ինտենսիվությունը հրամանագրի ստորագրումից մեկ շաբաթ անց նվազել Է 2 տոկոսով:
GBTAի հաշվարկների համաձայն, գործարար ուղևորությունների՝ տարեկան 1 տոկոսով կրճատումը կարող Է հանգեցնել ԱՄՆ¬ի 71 հազար աշխատատեղերի կորստի և 5 մլրդ դոլարով ՀՆԱ-ի նվազման:
Փորձագետների գնահատումներով՝ մուսուլմանական յոթ երկրների քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքի հետևանքով միայն Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) զբոսաշրջության ոլորտը երեք տարվա ընթացքում կարող Է կորցնել մոտավորապես 736 մլն դոլար։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում ներգաղթյալներ են հեռացվել են աշխատանքից՝ բողոքի ակցիայի մասնակցելու պատճառով
- Թրամփը մտադիր է նոր միգրացիոն հրաման ստորագրել
- Մուսուլմաններին սկսել են ԱՄՆ թողնել՝ Թրամփի հրամանագրի գործողության դադարեցումից հետո
- Թրամփի միգրացիոն քաղաքականությունը և քաղաքացու արցունքները
- Բրիտանիայում Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել
- ԱՄՆ-ում բազմահազարանոց ակցիաներ են անցկացվում միգրացիոն քաղաքականության խստացման դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները