Արտակ Շաբոյան. Կարող ենք խոսել մատակարար-առևտրային ցանց նոր հարաբերությունների մասին
«Գոհունակությամբ եմ նշում, որ մեր երկկողմ հետևողական աշխատանքի արդյունքում արդեն իսկ կարող ենք խոսել զգալի ձեռքբերումների, ինչպես նաև ինչը շատ կարևոր է ՝ մատակարար-առևտրային ցանց նոր ու առավել կանոնակարգված հարաբերությունների մասին»,- Մոսկվայում ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ, Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո, Հանձնաժողովը մի քանի անգամ Հայաստան է հրավիրել ռուսական խոշոր առևտրային ցանցերի հիմնադիր-ղեկավարների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և առկա ընթացակարգային խնդիրների լուծման նպատակով:
Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կարևորել է նաև ՀՀ Մրցակցային մարմնի նախաձեռնությամբ ստեղծված «ԵԱՏՄ անդամ-պետություններում առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ առևտրային փոխհարաբերությունների մասին օրենսգրքի» կիրառումը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս իրավական հիմքի վրա դնել և կանոնակարգել մատակարար-առևտրային ցանց փոխհարաբերությունները:
Օրենսգրքի մշակման ժամանակ ՏՄՊՊՀ-ը հիմքում դրել է տնտեսական բարեխիղճ մրցակցության վրա հիմնված գործունեությունը՝ կարևորելով ինչպես ներկրմամբ այնպես էլ արտահանմանբ զբաղվող տնտեսվարողներիի իրավական լիարժեք պաշտպանվածության խնդիրը: Վարքագծի կանոններով հստակ սահմանվել են ապրանքի ձեռքբերման, իրացման, վճարման պայմանները, համագործակցության մեխանիզմները, ամրագրվել են նաև փոխադարձ պարտավորվածություններն ու նաև տարաձայնությունների առաջացման դեպքում լուծման մեխանիզմները:
Նիստին ներկա «Ռուսական մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի (АКОРТ)» ներկայացուցիչները տեղեկացրել են, որ արդեն իսկ ակտիվորեն համագործակցում են կաթնամթերքի, խմիչքների, ծխախոտի և այլ ապրանքների արտադրությամբ զբաղվող հայկական մի շարք ընկերությունների հետ, որոնք հաջողությամբ արտահանում և իրացնում են իրենց արտադրանքը ՌԴ խոշոր առևտրային ցանցերում և նախատեսում են առաջիկայում ընդլայնել համագործակցության շրջանակները:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական ընկերությունները պայմանավորվել են ռուսական առևտրային ցանցերի հետ պանրի արտահանման համար
- Շաբոյան. ՌԴ առևտրային ցանցեր-հայ արտադրող հարաբերությունները կդրվեն իրավական հիմքի վրա
- Ռուսաստանում առևտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են հայկական ընկերությունների մուտքը մանրածախ առևտրի ոլորտ. Քննարկում՝ Երևանում
- ՌԴ-ում առևտրային ցանցերը խոչընդոտում են հայկական ընկերությունների մուտքը մանրածախ առևտրի ոլորտ. Շաբոյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ