ԱԺ ներկայացված օրենքով կարգավորվում է բնակարանային հիթոփեքային վարկը վաղաժամկետ մարելու խնդիրը
Ազգային ժողովում քննարկվում է «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի և կից ներկայացած օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասաց, որ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը, մասնավորապես հիթոփեքային վարկավորման, կրեդիտավորման շուկայում:
Նա նշեց, որ այս օրենքով ապահովում է պայմանագրի թափանցիկությունը, որոշակի կանոնների ստանդարտացում, որը թույլ կտա քաղաքացիներին մինչև պայմանագրի ստորագրումը հասկանալ, թե ինչ բեռի տակ են մտնում, ինչ ծախս են իրականացնելու, որևէ թաքնված ծախս, որը չի բացահայտվել պայմանագրով, հետագայում չի կարող օգտագործվել որպես վարկային պայմաններ:
Ն. Երիցյանն ասաց, որ այս օրենքով կարգավորվում է հիթոփեքային վարկը վաղաժամկետ մարելու խնդիրը, որը բազմաթիվ բողոքների առարկա է եղել. «Այսուհետ վարկը երեք տարուց հետո առանց որևէ տույժերի, տուգանքների, հետագա տոկոսերի հաշվարկների, ենթակա է մարման, իսկ եթե մարումը կատարվում է մասնակի, բանկերն իրավունք չեն ունենալու երկարացնելու ժամկետները կամ փոխելու տոկոսադրույքները»:
Նա նշեց, որ այս և առաջարկվող մյուս փոփոխությունները կբարելավեն հիթոփեքային շուկան, կբերի մատչելիության, տոկոսադրույքների հետագա նվազման: Ն. Երիցյանը կարևորեց նաև այն, որ այս օրենքն ապահովում է գրավի ազատ տեղաշարժ:
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստվո՞ւմ եք ձեր մեղքն ընդունել. Բագրատյանը՝ Ներսես Երիցյանին
- ԿԲ փոխնախագահ. Ձմեռ պապիկներ չկան
- Բնակարանային հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների «իրավունքներն առավել պաշտպանված կլինեն»