ՌԴ-ի զբոսաշրջության ասսոցիացիան ներքին անձնագրերով տուրիստական օգուտի հաշվարկ է անում
Դեպի Հայաստան ռուսական ներքին անձնագրերով այցելությունները բարվոք ազդեցություն կունենան Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքի վրա,- «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիան:
Տուրգործակալները կարծում են, որ նոր կարգի գործարկումից հետո Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը կմեծանա առաջին հերթին արտասահմանյան անձնագրեր չունեցողների հաշվին, քանզի արտասահմանյան անձնագրեր ունեցող քաղաքացիները այսպես թե այնպես կարողանում են այցելել տվյալ երկիր,- ասվում է ասոցիացիայի հայտարարության մեջ:
Հայաստանի զբոսաշրջության քանակի աճ կգրանցվի նաև օդային փոխադրումների քանակի ավելացմամբ նաև՝ իր հաշվարկներն է շարունակել գործակալությունների ասոցիացիան:
Նաև տեղեկացվում է, թե, որպես կանոն, ըստ տուրգործակալների, ռուսաստանցիների շրջանում մեծ պահանջարկ ունի դեպի Հայաստան 3-5 օրյա տևողությամբ խմբային էքսկուրսիաները, իսկ անհատական զբոսաշրջիկները գերադասում են 7-օրյա շրջագայություններ Հայաստանով մեկ: Ռուսաստանցիներին նաև գրավում են առողջարանային բուժումները Ջերմուկի և Արզնու առողջարաններում: