Վարչապետ. Կետերը, որոնց տակ ստորագրել ենք, պետք է կատարենք
«Պայմանագրով սահմանված այն կետերը, որոնց տակ և´ մենք, և´ դուք ստորագրել ենք, պետք է կատարենք»,- «Քոնթուր Գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահ և գլխավոր գործառնական տնօրեն Կարլ Շնադտի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի արդիականացման և լիարժեք գործարկման ներդրումային ծրագրի ընթացքը:
Երկուստեք կարևորվել են պարբերական աշխատանքային հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշակի հարցերի շուրջ:
Կողմերը վերահաստատել են ներդրումային ծրագրի վերաբերյալ ստորագրված պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կարգով և սահմանված ժամկետում կատարելու հանձնառությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ