Մշակույթ 15:51 03/03/2017 Հայաստան

«Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»

«Հին Երևան» նախագծին Panorama.am կայքն անդրադարձել է բազմաթիվ հրապարակումներով, ներկայացրել արվեստի, մշակույթի գործիչների կարծիքներ, որոնք, բնականաբար, բացասական են: Վերջերս նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը հայտարարել է, որ շուտով կսկսվի շինարարական աշխատանքները: Հետևելով այդ աշխատանքներին, հազիվ թե մարդկանց բացասական տրամադրվածությունը փոխվի, քանի որ ակնկալիքներ չունեն, որ ծրագրի ավարտից հետո այդ հատվածում կարող է զգացվել հին Երևանի շունչը, որը այդքան գերել է երևանցիներին, որը Երևան է հրավիրել օտարներին:

Երգիչ Արթուր Իսպիրյանը, ով մշտապես իր բողոքն է արտահայտել Երևանում կատարվող ճարտարապետական աղավաղումների հետ կապված, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ «Հին Երևան» ծրագիրն իրականացնելով  չեն կարող արդարացնել իրենց մեղքերը. «Հնարավոր չէ: Մեր Երևանը ճարտարապետության առումով  վատ ձեռքերում է եղել և կա»:

Նրա խոսքով, նախագիծը մի բան է, իրականացված ծրագիրը մեկ այլ բան:

«Քաղաքում արդեն լավագույն ամեն ինչ իր տեղում չէ: Չգիտեմ՝ ոնց են անելու: Եթե բերելու են քարերը կուտակել մի տեղում ու անունը դնել Հին Երևան, դա ինձ համար նշանակելու է Երևանի գերեզմանատուն: Ինձ համար դա հին Երևան չէ, բիզնես նպատակով կառուցվող առևտրի կենտրոն է: «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»,- ասաց Ա. Իսպիրյանը:

Նա նշեց, որ Երևանի մասին մտածողները չէին քանդի Արամի 30-ը, Արամի փողոցը չէին վերածի անշուք մի բանի. «Երևանի մասին մտածողը  20 տարի չէր վերցնի մանկական հանրախանութը, եթե որևէ բան չէր անելու, իսկ այն, ինչ կատարվում է դրա հետևում, ագահություն է, անճաշակություն»: 

Արթուր Իսպիրյանն ընդգծեց, որ Երևանում դեռ  բաներ կան, որ կարելի է փրկել. «Ինչքան շենքեր կան, որ կարելի է պահպանել: Ուղղակի անթույլատրելի է, որ թողնում են փլվի»:

Երիտասարդ ճարտարապետ Անահիտ Սամսոնյանի գնահատմամբ, «Հին Երևան» ծրագիրը խեղկատակություն է:

«Հուշարձանները պետք էր տեղում վերականգնել, իսկ քանդելով իրենք էդ հուշարձանների էլ պատմական արժեքն էլ, Հին Երևանն էլ քանդեցին: Դե, իհարկե, մենք բոլորս էլ հասկանում ենք՝ ինչու  և ում հրամանով... Հիմա ինչքան էլ փորձեն ինչ-որ  բան վերականգնել, դա արդեն հին Երևանի պատմությունը լիարժեք չի ներկայացնի ու դեռ հարց է, թե ինչպես կվերականգնեն: Մի ամբողջ քաղաք քանդելով Հին Երևան չեն կառուցում»,- նշեց նա:

ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: «Հին Երևան» նախագծի հեղինակն ու  ճարտարապետը Լևոն Վարդանյանն է: Ծրագրում ընդգրկված է 30 հուշարձան: 2014-ին ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նախնական հաշվարկներով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 120-150 միլիոն դոլար: Ծրագրի ավարտի վերջնաժամկետն է 5 տարի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի
Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում, 25-ին և 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-ի երեկոյան ժամերին...
Աղբյուր` Panorama.am
20:21
Հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:15
ԶԼՄ-ները հայտնել են Մանչեսթերի ահաբեկչության կատարողի անունը
CBS News հեռուստաալիքը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, որն ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում:...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ոստիկանությունը շրջանավարտներին կոչ է անում ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելու արկածախնդրությունից
«Վերջին զանգի» օրը ոստիկանւթյունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը, պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ
Կատալոնիայի իշխանությունները պայմանավորվել են պաշտոնապես դիմել Իսպանիայի՝ Մարիանո Ռախոյի գլխավորած կառավարությանը՝ անկախության հանրաքվեի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Իրավախախտումների գործերով որոշումների վերաբերյալ ծանուցումները՝ SMS-ների միջոցով. ՃՈ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 24-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Որոշ համայնքներ վաղը մի քանի ժամով կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բնակչության պետական ռեգիստրում լիազորված անձի միջոցով հաշվառման դիմում ներկայացնելու մասին
16 տարին լրացած անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար դիմումն անձամբ կամ լիազորված անձի միջոցով ներկայացնում է ըստ բնակության...
Աղբյուր` Panorama.am
19:28
Բրիտանիան ցնցված «բարբարոսական ակտից». Եղիսաբեթ Երկրորդ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հայտարարել է, որ բրիտանական ազգը ցնցված է Մանչեսթրում կատարված «բարբարոսական ակտի»...
Աղբյուր` Panorama.am
19:19
ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Հասան Ռոհանիի կառավարությունը շահագրգռված չէ կառուցել Իրան-Ադրբեջան երկաթգիծը
Հասան Ռոհանիի կառավարությունն Իրան-Ադրբեջան երկաթգիծը կառուցելու կարողություն չունի,-իրանական «Ջավան» օրաթերթի փոխանցմամբ հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
19:11
Nokia-ն ու Apple-ը հրաժարվել են փոխադարձ դատական հայցերից
Nokia-ն և Apple-ը կարգավորել են վեճն արտոնագրային իրավունքների խախտման շուրջը և կնքել են համագործակցության համաձայնագիր:...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հնդկաստանում գործել են 14 կմ. երկարությամբ շարֆ
Նման ձեռնարկի նպատակն է եղել խաղաղության համար պայքարը:
Աղբյուր` Panorama.am
18:51
Նավթի համաշխարհային գները չեն կողմնորոշվում դինամիկայի հարցում
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Թրամփը Պաղեստինից մեկնել է Վատիկան
Հռոմի պապի և ԱՄՆ նախագահի հանդիպումը նախատեսված է մայիսի 24-ին:
Աղբյուր` Panorama.am
18:34
Նորածնի դին փողոցում թողած կնոջը բերման են ենթարկել
Նա խոստովանել է, որ 2017 թվականի մայիսի 11-ի առավոտյան իրենց բնակարանի զուգարանում, առանց բժշկական միջամտության, ծննդաբերել է արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց հետո մահացել է:
Աղբյուր` Panorama.am
18:29
Թրամփը ՌԴ-ի հետ կապերի գործի շրջանակներում իր շահերը ներկայացնող փաստաբանների թիմ կվարձի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ՌԴ-ի հետ իր թիմի կապերը հետաքննող գործի շրջանակներում իրավաբաններ վարձել: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մահացել է Ջեյմս Բոնդի դերակատար Ռոջեր Մուրը
Կյանքի 90-րդ տարում վախճանվել է բրիտանացի դերասան Ռոջեր Մուրը, ով առավել հայտնի է Ջեմս Բոնդի կերպարը մարմնավորելով,- «Լենտա.ռու»-ի...
Աղբյուր` Panorama.am
18:17
Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է
Իրականացվել են պայթեցման աշխատանքներ։
Աղբյուր` Panorama.am
18:08
Թայլանդում կայծակի հետևանքով երեխա է մահացել
Ուժեղ անձրևի ժամանակ երեխաները վազել են դպրոցի բակում գտնվող ծառի տակ՝ պաշտպանվելու համար:
Աղբյուր` Panorama.am
17:59
«Մեդալ էլ կարող է լինել». Աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնություն
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը հունիսի 24-25-ը Մալթայում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը: Տղամարդկանց և կանանց պայքարում մեր երկիրը...
Աղբյուր` Panorama.am
17:52
Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության 44.1%-ը բաժին է ընկնում Շվեյցարիային
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տվյալների, 2017թ. հունվար-մարտին մարդասիրական օգնության կարգով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Պետերբուրգի կենտրոնում կասկածելի առարկայի պատճառով փակվել է Տրոիցկի կամուրջը
 Կասկածելի առարկայի պատճառով Պետերբուրգում փակվել է Տրոիցկի կամուրջը։ Այս մասին  գրում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
17:17
Էդվարդ Նալբանդյանը Մադրիդում կմասնակցի միջազգային նախարարական համաժողովի
Մայիսի 24-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի և ելույթ կունենա Մադրիդում կայանալիք «Մերձավոր Արևելքում...
Աղբյուր` Panorama.am
17:11
Պետք է հետևողական աշխատել Հայաստանի մշակութային ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ. Վարչապետ
«Ներկայացրեք  կոնցեպցիա՝ ընդհանրապես դեպի ուր ենք շարժվելու կինոարտադրության մեջ, բայց յուրաքանչյուր առաջարկի տակ պետք է դնեք...
Աղբյուր` Panorama.am
17:09
Պեսկովը մեկնաբանել է Պուտինի՝ 2018 թվականի ընտրություններին մասնակցելու հնարավորությունը
«Տարվում է սովորական աշխատանք: Համապատասխանաբար, չկան նման մետքեր և չկա նման պլան»:
Աղբյուր` Panorama.am
16:57
Պոլիէթիլենային պարկով փաթաթված գտնված նորածնի մոր վերաբերյալ նախնական տվյալներ են ձեռք բերվել
Նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան:
Աղբյուր` Panorama.am
16:55
Պաշտոնյաները ֆեյսբուքում՝ այո՞, թե՞ ոչ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օրեր առաջ գրանցվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Այսօր նա կատարել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։ «Հիմք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մենք խստորեն դատապարտում ենք այդ դաժան և անմարդկային արարքը. Արա Բաբլոյան
Արա Բաբլոյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի երկու պալատների նախագահներին։
Աղբյուր` Panorama.am
16:22
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցելու է Գերմանիայում կայանալիք միջազգային համագումարին
Արամ Առաջին Կաթողիկոսը հատուկ հրավեր էր ստացել Գերմանիայի կողմից մասնակցելու այդ համագումարին:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պատերազմով սպառնացող Ադրբեջանի զինված ուժերում լուրջ խնդիրներ կան. Հ. Մելիք-Շահնազարյան
14:13 23/05/2017

Պատերազմով սպառնացող Ադրբեջանի զինված ուժերում լուրջ խնդիրներ կան. Հ. Մելիք-Շահնազարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}