Դոպինգը խոչընդոտ չէ բռնցքամարտի համար
Ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինը ձախողել է դոպինգ թեսթը, Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի կողմից որակազրկվել անորոշ ժամկետով ու տուգանվել 250 հազար դոլարով: Այն մասին, թե ինչպիսի հետևանքներ կունենա նման որոշումը, գրել է kommersant.ru-ն:
«Որակազրկում անորոշ ժամկետով. միայն այս բառերը սարսափելի են հնչում,- գրել է մարզական մեկնաբան Վլադիմիր Օսիպովը:- Իրականում այդ որոշումը չի կարող ստիպել Պովետկինին՝ ավարտելու կարիերան: Առաջին հերթին՝ նույն WBC-ի որոշմամբ ռուս բռնցքամարտիկը կարող է վերականգնման հայտ ներկայացնել որոշման հրապարակումից մեկ տարի անց: Երկրորդ՝ Բռնցքամարտի համաշխարհային խորհրդից բացի, նվազագույնը ևս երեք հեղինակավոր կազմակերպություններ կան, և Պովետկինին ոչ ոք չի արգելել՝ բռնցքամարտելու այլ վարկածներով: Ավելին՝ Պովետկինի պրոմոուտեր Անդրեյ Ռյաբինսկին հայտարարել է, որ իրենք արդեն բանակցում են մյուս կազմակերպությունների հետ»: