Պետդումա է մտցվել ԵԱՏՄ երկրներից ՌԴ մի շարք ապրանքների շրջանառությունն արգելող օրինագիծ
ՌԴ ֆինանսների նախարարությունը Պետդումա է մտցրել օրենքի նախագիծ, որն արգելում է ՌԴ-ում մի շարք ապրանքների շրջանառությունը, որոնք բերվում են ԵԱՏՄ անդամ երկրներից: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է երկրի կառավարության կայքում:
Նշվում է, որ օրենքն առաջին հերթին կվերաբերի ապրանքներին, որոնց ներկրման ժամանակ վճարվել են՝ միության մաքսատուրքերից տարբերվող մաքսատուրքեր:
Փաստաթղթի հեղինակների կարծիքով, նման միջոցները կօգնեն ապահովել շրջանառության միասնական պայմաններ, անկախ դրանց մատակարարման ձևերի, գործարքների տարբերակների և այլ գործոնների:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին