Դարիո Սռնա. «Մարզչական դիպլոմն ինձ չի խանգարի»
Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սռնան հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ի «PRO» կարգի մարզչական դիպլոմ ստանալը չի նշանակում, որ ինքը պատրաստվում է ավարտել կարիերան։
«ՈՒԵՖԱ-ի «PRO» կարգի մարզչական դիպլոմ ստանալը չի նշանակում, որ իմ կարիերան մոտենում է ավարտին։ Դեռ հարմարավետ, նորմալ եմ զգում ինձ։ Նման դիպլոմն ավելորդ չէ, քանզի երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի։ Սակայն իմ առաջին աշխատանքը, առաջին նպատակը ֆուտբոլ խաղալն է»,- 34-ամյա խորվաթ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ