Բելառուսի համար ռուսական գազը թանկացել է
Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ռուսական գազի հազար խմ-ի համար կազմել է 141,1 դոլար, ինչը 6.8 տոկոսով ավելի է 2016 թվականի հունվարի 1-ի գնից: Մեկ տարի առաջ հազար խմ գազը բելառուսական կողմին վաճառվել է 132 դոլարով:
Գրում է «Ռիա Նովոստի»գործակալությունը՝ վկայակոչելով «Գազպրոմ» ընկերության նախագահի տեղակալի նամակը՝ ուղղված երկրի էներգետիկայի նախարարին:
Նամակն ի պատասխան ուղարկվել է բելառուսական կողմին, թե ինչու գազը հավասար սակագնով չի վաճառվում: Էներգետիկայի նախարարությունից հրաժարվել են մեկնաբանել նամակը:
«Կողմերը պայմանավորվել են հասնել գազի միասնական գնի իրենց տարածքներում՝ առանց նշելու հստակ ժամկետներ: ԵԱՏՄ համաձայնագրի 104 հոդվածի համաձայն, գազի շուկայի միասնական շուկայի ձևավորումը պետք է ավարտվի 2025 թվականի հունվարի մեկին»,-ռուսաստանցի նախարար Գոլուբևի խոսն է մեջբերել լրատվամիջոցը:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Լեռնանիստում հայտնաբերվել է ստորգետնյա գազատար խողովակներով անցնող գազի մեծ արտահոսք
- «Գազպրոմ» ընկերությունը կանխատեսել է Եվրոպա արտահանվող ռուսական գազի գնի աճ
- Պիպոյանը ենթադրում է, որ նվազել է գազի կալորիականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում