Քոքոբելյան. Մենք պարտավոր ենք Հայաստանը դարձնել ցանկալի երկիր, մրցունակ պետություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այսօր ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը:
Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նախ շնորհակալություն հայտնեց ցուցակում ընդգրկված 101 անձանց, ասաց, բոլորն էլ հավասար մարդիկ են:
«Մենք բոլորս զգում ենք պատասխանատվություն, այն խնդիրների խորությունը, որ բոլորս` թիմով լուծելու ենք: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պարոն Բագրատյանին ու «Ազատություն» կուսակցությանը, որ համաձայնվեցին այս յուրովի դաշինքի մաս լինել: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ստյոպա Սաֆարյանին, Անահիտ Բախշյանին»,-ասաց նա:
Քոքոբելյանն ասաց, շատ մրցունակ թիմով են մասնակցում ընտրություններին, երիտասարդները 60 տոկոս են, կանայք` 40 տոկոս, միջին տարիքը` 41 տարեկան:
«Մի թիմ է, որ պատկերացնում է ինչ խնդիր պիտի լուծի և ինչպես պետք է լուծի: Մենք կարող ենք Հայաստանի զարգացման ուղղությունը փոխել, չկան փրկիրչներ, բայց մենք կարող ենք այդ ուղղությունը փոխել դեպի Եվրոպական մեծ ընտանիք, Հայաստանում ապահովել այն ամենը, ինչ երազում է ցանկացած մարդ: Մենք պարտավոր ենք Հայաստանը դարձնել ցանկալի երկիր, մրցունակ պետություն»,-ասաց նա:
Քոքոբելյանը նշեց, իրենք կարող են ու պրտավոր են Հայաստանին տանել դեպի Եվրոպական մեծ ընտանիք, մենք ներկայացնում ենք այնպիսի տնտեսական ծրագիր, որը Հայաստանը կդարձնի մրցունակ ամբողջ Հայաստանում:
«Մեր ցուցակում չկան մարդիկ, ովքեր գործ են ունեցել ստվերի, կոռուպցիայի հետ»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան