Ռուսաստանում անսպասելի նվազել է էլեկտրատեխնիկայի վաճառքը
Այս տարվա սկզբից Ռուսաստանում կենցաղային տեխնիկայի հիմնական տեսակների վաճառքը ու էլեկտրոնիկայի պահանջարկը կտրուկ նվազել է թե ծավալով, թե արժեքային արտահայտությամբ: finanz.ru-ի հաղոդմամբ, այս մասին է վկայում GfK տվյալները: Նվազումը, որը դեռ սկսվել էր 2016-ի դեկտեմբերից, մեծածախ առևտրով զբաղվողների համար մեծ անակնկալ էր:
Համակարգիչների, պլանշետների, հեռուստացույցների, հեռախոսների, սառնարանների, փոշեկուլների, գազօջախների, լվացքի մեքենաների և այլ տեխնիկայի հատով վաճառքը նվազել է այս տարվա բոլոր 8 շաբաթների ընթացքում: Հունվարի առաջին շաբաթը վաճառքը նվազել է 2,1 տոկոսով տարեկան կտրվածքով, իսկ փետրվարի կեսին արագացել է մինչ 11-14 տոկոս: Ամենաշատը նվազել է պլանշետների վաճառքը:
Initiative-ի փորձագետների կարծիքով, քաղաքացիները սկսել են ավելի շատ տնտեսել էլեկտրոնիայի վրա: Տարբեր ցանցերի ներկայացուցիչներ խոստովանում են, որ «չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում»: