Սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնանկում
2017թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.1% գնանկումով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.0%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, ծառայությունների սակագներինը՝ 0.7%-ով :
2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.8%: