Արցախի վարչապետ. «Անորակ վառելիքի խնդիրը նոր չէ». «Ժողովուրդ»
Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, թե այդ օրերին ռազմական տեխնիկան շատ դեպքերում չի աշխատել անորակ վառելիքի պատճառով, նոր բացահայտումների առիթ է դարձել: Պարզվում է՝ տարիներ շարունակ Հայաստան և ԼՂՀ անորակ վառելիք է ներկրվել, ինչն էլ հանգեցրել է ոչ միայն ռազմական տեխնիկայի, այլև գյուղտեխնիկայի, տրանսպորտային միջոցների խափանումների. գրել է «Ժողովուրդ»-ը:
Թերթի հետ զրույցում Արցախի վարչապետ Արա Հարությունյանը նշել է. «Իրականում անորակ դիզվառելիքի խնդիրը նոր չէ Հայաստանի և Արցախի հանրապետություններում: Իմ տեղեկություններով՝ տարիներ շարունակ շուկայում առկա է անորակ դիզվառելիք, որն օգտագործվում է թե՛ գյուղտեխնիկայի, թե՛ տրանսպորտային միջոցների և թե՛ համապատասխան այլ մեքենաների կողմից: Ինչ վերաբերում է ապրիլյան դեպքերին, ապա կարող եմ փաստել, որ այդ ժամանակ և հաջորդող ամիսներին պաշտպանության բանակի համար աշխատող շինարարական մասնավոր ընկերությունները բազմաթիվ խնդիրներ են ունեցել վառելիքի հետ, քանի որ այն արագ կարգով ձեռք է բերել կառավարությունը մասնավոր մատակարարներից: Նույնիսկ մեր կողմից բանակին տրամադրվող տրանսպորտային միջոցների սպասարկման հետ են որոշ խնդիրներ ծագել, որոնք, ըստ մասնագետների, մասամբ պայմանավորված էին անորակ դիզվառելիքով»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին