Հասարակություն 16:38 09/03/2017 Հայաստան

Վահե Գուլանյան. Սևանը տարիներ շարունակ փետրվարի կեսերին սառում է, մարտի վերջին բացվում

Սևանա լիճն առաջին տարին չէ, որ ամբողջությամբ սառցակալում է: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Գուլանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ լճի մակերևույթը պարբերաբար ամբողջությամբ սառցակալել է:

«Սա ոչ բացառիկ, ոչ էլ նոր երևույթ է: Երկու տարի առաջ էլ էր սառել այսպես: Սևանա լիճը սովարաբար փետրվարի կեսերից սառում է, մարտի վերջին բացվում»,-ասաց Գուլանյանը:

Նա բացատրեց՝ լճի մակերևույթի սառցակալման համար բարենպաստ պայմաններ են ցածր ջերմաստիճանն ու քամիների բացակայությունը:

«Եթե թույլ քամիներ կան, լիճը սառցակալում է -15 - -30 աստիճան ցրտի դեպքում, եթե ընդհանրապես քամի չկա, -10-ն էլ հերիք է, որ սառցակալի: Երբ կան քամիներ, այն ջրի մակերևույթի վրա շարժ է առաջացնում, խորքային տաք ջրերը խառնվում են մակերևութային սառը ջրերի հետ, ստացվում է դրական ջերմաստիճանով ջուր, ինչի հետևանքով չի սառում»,-ասաց տնօրենի պաշտոնակատարը:

Նա չի հասկանում, թե ինչու է լճի սառցակալումն այս տարի նման մեծ արձագանք ստացել, ենթադրում է, որ  լրագրողները երիտասարդ են, չեն տեսել կամ հիշում լիճը սառցակալած վիճակում, հնարավոր է անցորդներն են շատ եղել:

«Տարբեր հատվածներում սառույցի շերտի հաստությունը տարբեր է, առափնյա հատվածներում հասնում է 15-20 սմ-ի: Սակայն այնպես չէ, որ լճի մակերևույթն ամբողջությամբ է սառցակալած, չի կարող նման բան լինել: Ջրի ընդարձակումների ու կրճատումների հետ պարբերաբար սառույցը բացվում է, հետո նորից սառցակալում, այսինքն՝ արձագանքում է լճի ծավալների փոփոխություններին»,-ասաց Գուլանյանը:

Գուլանյանի խոսքով, լճի սառցակալումը բոլոր առումներով դրական է ազդում ձկան պաշարների պահպանության վրա՝ և´ որսագողության, և´ ձկները որպես կեր չօգտագործելու առումով:

«Ջրի պահպանության տեսանկյունից սա ևս խիստ դրական է: Սառցակալած վիճակում ամեն օր մեկ մլրդ լիտր ջուր է տնտեսվում՝ գոլորշիացում չլինելու հետևանքով: Իսկ Սևանում հիմնական գոլորշիացումը տեղի է ունենում ձմռան ամիսներին, երբ օդի ջերմաստիճանը ջրի ջերմաստիճանից ցածր է լինում»,-մանրամասնեց մասնագետը:

ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, ով մասնագիտութմաբ կենսաբան է, միանշանակ չի ընդունում այն լուրերը, որը լճի սառցակալման հետևանքով թռչուններ են անկել:

«Ես ասացի, որ տարիներ շարունակ լիճը սառցակալել է, և դա նորություն չէ թռչունների համար, էվոլուցիայի ողջ ընթացքում այդ թռչուններն ապրել են այդտեղ, հարմարվել են կլիմային: Թռչունների անկում, իհարկե, կարող է լինել, բնական երևույթ է»,-ասաց նա:

Հնարավո՞ր էր կանխել թռչունների անկումը:  Մասնագետի խոսքով, եղել են առաջարկներ սառույցը կոտրելու մասին:

«Նախ ո՞վ է ջարդելու: Դա վտանգավոր բան է: Նույնիսկ միջազգային վարկի լողորդները մի քանի րոպե չեն կարող դիմանալ այդ սառը ջրում: Մի քանի վայրկյանի ընթացքում առաջանում է արյան զեղում, անոթների կոծկում, մարդիկ ինֆարկտ են ստանում:  Եվ հետո՝ իմա՞ստը»,-ասաց նա:

Նա հարցադրում արեց, թե՝ , իսկ ով  գիտե, որ նախորդ տարիներին, երբ լիճը սառցակալած չէր, թռչուններ չեն սատկել, կա գոյության կռիվ, բնական պրոցես է:

«Գոյության կռվում բնությունն ընտրում է այն կենդանիներին, ովքեր այդ միջավայրին հարմարեցված են: Մեծ ծավալների անկում չի եղել, որ մասնագետների ու քաղաքացիների անհանգստությունը շարժի: Մենք բոլորից շատ ենք մտածում, անհանգստանում, եթե խնդիր տեսնենք, անմիջապես դրա դեմ միջոցներ կձեռնարկենք»,-ասաց նա:

Կենսաբանը նաև բացատրեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքներում պետք է մարդու միջամտությունը հասցնել նվազագույնի:

«Պետք է թողնենք, որ բնական պրոցեսները սպոնտան ընթանան: Եթե սառույց էլ չկա, այդ անկումը նորից կա: Հնարավոր է անկածները լինեն թույլ ու հիվանդ առանձնյակներից:  Մասայական անկման մասին խոսք չկա: Մենք ահազանգ ենք ստացել սև փարփարի անկման 1-2 դեպքի մասին, մենք դա չենք տեսել: Չենք բացառում, որ նման բան հնարավոր է, բայց դա բնական երևույթ է ու կարող է սառցակալման հետ կապ չունենալ: Եթե մեծաքանակ անկման դեպքեր լինեին, բա մենք ո՞ւր էինք կամ ո՞ւր էինք նայում»,-ասաց Գուլանյան:

 Նա նշեց, որ այսօր թռչունները հավաքվում են հարակից լճակների մոտակայքում, որսագողության դեպքերը բացառելու համար ոստիկանության Մարտունու բաժնի հետ մշտական հսկողություն է սահմանված, ամենօրյա հերթապահություն է իրականացվում:

Գուլանյանը դեմ է ջրային կենդանիներով սնվող թռչունների կերակրմանը, նախարարությունում էլ քննարկման ժամանակ, եթե նման առաջարկ լինի ու տարբերակ քննարկվի, ասում է՝ դեմ է արտահայտվելու:

«Սևանում արևոտ եղանակ է, դաշտերը բաց են, ձնածածկ չեն: Մենք մաքսիմալ պետք է խուսափենք թռչուններին մարդուն մոտեցնելուց: Երբ 1-2-3 կերակրեցինք, նրանց մոտ պայմանական ռեֆլեքս է առաջանում, դրանք կարող են հեշտությամբ դառնալ որսագողության օբյեկտ: Դա ավելի մեծ վտանգ կարող է  ներկայացնել թռչունների համար, չարժե թռչունին սովորեցնել, որ մարդն անվտանգ է»,-ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:05
Հայաստան-Ղազախստան՝ 2:0
73-րդ րոպեում հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը: Երկու րոպե անց Ղազախստանի հավաքականի դարպաս գնդակն ուղարկեց Արաս Օզբիլիսը:
Աղբյուր` Panorama.am
21:03
Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս. ՀՀ նախագահ
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն եղել է ՊԲ զորամասերից մեկում,
Աղբյուր` Panorama.am
20:12
Արթուր Պետրոսյան. «Վաղը փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ»
Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր...
Աղբյուր` Panorama.am
20:09
Դատավորի կիրակի
Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի:
Աղբյուր` Panorama.am
20:00
Հատուկ ռեպորտաժ Հայաստանի մասին՝ «Россия -24» -ի եթերում
Ռեպորտաժի հեղինակ Անտոն Բորիսովը Մոսկվայի օդանավակայանից Երևան է ուղևորվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նախատեսված ներքին անձնագրով, իսկ հետո շրջել է Հայաստանով:
Աղբյուր` Panorama.am
19:54
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Թուրքիային
Թուրքիայի Մանավգաթ քաղաքում ավարտվել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբի մրցաշարի երկրորդ տուրի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Եվրամիությունը կլինի միասնական, կամ այն ընդհանրապես չի լինի. Տուսկ
Եվրամիության անդամ 27 երկրների գագաթնաժողովն Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո:
Աղբյուր` Panorama.am
19:44
Հայաստանում 43.9%-ով ավելացել են ՋԷԿ-երի արտադրության ծավալները
2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 775.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է...
Աղբյուր` Panorama.am
19:37
Գյուղական ամբուլատորիայում հետաքրքրվել են ընթացող բարեփոխումներով
Աղավնատան բժշկական ամբուլատորիայի տնօրեն Շողիկ Զաքարյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող Լևոն Ալթունյանին ներկայացրել է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Բիշքեքում հատուկջոկատայինները ցրել են Ղրղզստանի նախագահի թեկնածուի կողմնակիցներին
Բիշքեքում հատուկջոկատայինները ցրել են ավելի վաղ Ազգային անվտանգության պետկոմիտեի մոտ ձերբակալված նախկին պատգամավոր Սադիր Ժապարովի կողմակիցների...
Աղբյուր` Panorama.am
19:26
Դոհա. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց հենացատկում
Դոհայում ավարտվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Այսօր մրցաշարի վերջին օրն է: Հայաստանի ներկայացուցիչ Արթուր...
Աղբյուր` Panorama.am
19:19
Հրշեջներն իրականացրել են 112-ամյա ֆրանսուհու երազանքը
Մոնպելիեի հրշեջ բրիգադն իրականացրել է Ֆրանսիայի տարեց բնակիչներից  մեկի երազանքը՝ ծննդյան 112-րդ տարեդարձին նրան զբոսանքի տարել հրշեջ...
Աղբյուր` Panorama.am
19:07
Հոնկոնգում շարժասանդուղքի աշխատանքի պատճառով 18 մարդ է տուժել
40 մետր երկարությամբ շարժասանդուղքը մոտ երկու անգամ ավելացրելէ արագությունը, ապա կտրուկ արգելակվել:
Աղբյուր` Panorama.am
18:54
Այստեղ՝ այս տարածաշրջանում պատերազմ զսպողը դուք եք. Սերժ Սարգսյանը՝ զինվորներին
Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Անհարմար» նստատեղեր՝ Մեխիկոյի մետրոյում
Սեռական ոտնձգությունների դեմ պայքարի արշավի շրջանակում
Աղբյուր` Panorama.am
18:39
Գերմանացի գործարարներն ու քաղաքական գործիչները ժամանել են Ղրիմ
Գերմանացի գործարարներից ու քաղաքական գործիչներից կազմված պատվիրակությունը ժամանել է Ղրիմ, որպեսզի անձամբ կարծիք կազմի՝ ինչ է այնտեղ կատարվում...
Աղբյուր` Panorama.am
18:26
Եղանակն առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մարտի 26-27-ը, 28-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների...
Աղբյուր` Panorama.am
18:16
ԶԼՄ-ները հայտնել են ՌԴ հավաքականի 50 անդամների թունավորման մասին
Ռուսաստանի սուսերամարտի, համաժամանակյա լողի, մարմնամարզության և ընբշամարտի հավաքականների շուրջ 50 մարզիկներ Դմիտրովսկի շրջանի «Օզերո...
Աղբյուր` Panorama.am
17:59
Բաղդասարյանը փորձում է վերադարձնել վարորդական իրավունքը
Վարորդական իրավունքից ցմահ զրկված ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը բողոքով կդիմի նախագահի աշխատակազմ և Գլխավոր դատախազություն։ Աղջիկը հերքում է...
Աղբյուր` Panorama.am
17:50
ՕՐՕ-ն դիմել է ԿԸՀ՝ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
«...հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում ակնհայտ չարաշահել է վարչական ռեսուրսը»:
Աղբյուր` Panorama.am
17:41
Գլխավոր դատախազություն. Սամվել Բաբայանն ընդունել է իրառնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը
«Թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել»:
Աղբյուր` Panorama.am
17:30
Ինչի՞ մենք թասիբի չենք ընկնում, որ ունենանք ֆանտաստիկ երկիր. Կարեն Կարապետյան
«Մենք հայտարարել ենք, որ 2017-ը լինելու  է ախտորոշման, սանիտարիզացիայի՝ մաքրման, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մինսկի կենտրոնում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում
Բելառուսական իրավապաշտպան «Գարուն» կազմակերպությունը հայտնել է, որ իրենց գրասենյակ են ներխուժել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները (ՕՄՕՆ), կոտրել դռները:
Աղբյուր` Panorama.am
17:14
ԵՄ 27 երկրների առաջնորդները ստորագրել են Հռոմի հռչակագիր՝ առանց Բրիտանիայի
Հռչակագիրը սահամանում է Եվրամիության զարգացմանը միտված 4 խնդիր՝ Բրեքսիթից հետո
Աղբյուր` Panorama.am
17:09
Հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են ՊԲ զորամասեր
Ծանոթացել զինծառայողների ծառայությանն ու կենցաղային պայմաններին,
Աղբյուր` Panorama.am
16:58
Բաբկեն Պիպոյան. Սպառողներին մոլորեցնելու դեպքերը շատ են
«Ակնհայտ է, որ ոլորտում ունենք ռեպրես»:
Աղբյուր` Panorama.am
16:52
Այսօր դադարեցրինք Ազատության հրապարակում մեր նստացույցը. Շահեն Հարությունյան
«Հիմա կրկին ու կրկին փնտրելու ենք արդյունավետ պայքարի ճանապարհներ»:
Աղբյուր` Panorama.am
16:46
Ռուսաստանի և Հայաստանի հավատարիմ որդին
Մարտի 24-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Ստեփան Միկոյանը, Անաստաս Միոկայանի մեծ որդին: Ո՞վ է եղել Ստեփան Միկոյանը Ռուսաստանի և Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ահաբեկիչները պայթեցրել են Սինայի իսլամական ինստիտուտի շենքը
Ահաբեկիչները պայթեցրել են Ալ-Արիշ քաղաքում գտնվող Ալ-Ազհար համալսարանի շենքը։ Ինքնաշեն պայթուցիկ սարքերը են տեղադրվել են շենքի շուրջը։ Երջանիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Պետրոսյան. «Վաղն անպայման հարձակողական ֆուտբոլ ենք խաղալու»
20:21 25/03/2017

Արթուր Պետրոսյան. «Վաղն անպայման հարձակողական ֆուտբոլ ենք խաղալու»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}