ՆԱՍԱ-ի գիտնականները Մարսի պայմաններում հաջողությամբ կարտոֆիլ են աճեցրել
Կարտոֆիլի միջազգային կենտրոնի փորձագետները և ՆԱՍԱ-ի մասնագետները հայտարարել են, որ հաջողությամբ ավարտել են Մարս մոլորակի պայմաններին մոտեցված պայմաններում կարտոֆիլի աճեցման գործընթացը, տեղեկացնում է «ՌԻԱ.ռու»-ն։
«Եթե բույսերը կարող են դիմակայել այն պայամններին, , որոնք մենք ստեղծել ենք մեր CubeSat-ում, ապա մեծ են հնարավորությունները, որ նրանք կդիմանան նաև Մարսի վրա։ Մենք մի քանի անգամ կկրկնենք այս փորձերը, որպեսզի հասկանանք՝ կարտոֆիլի որ տեսակներն են ամենալավն աճում Մարս մոլորակի վրա»,- հայտարարել է ՆԱՍԱ-ի աստղակենսաբան Խուան Վալդիվիա-Սիլվան։