ՀԱՊ հավաքածուից երկու կտավ՝ Միլանում բացվող «Վասիլի Կանդինսկի. թափառող ասպետը» ցուցահանդեսում
Այսօր Իտալիայի Միլան քաղաքի «MUDEC Museo dalle Culture» թանգարանում կբացվի «Վասիլի Կանդինսկի. թափառող ասպետը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուին պատկանող Վասիլի Կանդինսկու «Արևելյան սյուիտ:Արաբներ III» (1911 թ., կտավ, յուղաներկ) և «Կոմպոզիցիա» (1918, Թուղթ, տուշ) աշխատանքները: Ազգային պատկերասրահից Panorama.am-ին ասացին, որ Եվրոպայի հեղինակավոր այս թանգարանում նմանատիպ ցուցահանդեսի մասնակիցը դառնալը մեծ պատիվ է Հայաստանի, ինչպես նաև Ազգային պատկերասրահի համար:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 9-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ