Իրենց գործընկերոջ սպանությունից հետո իսրայելցի բժիշկները գործադուլ են հայտարարել
Իսրայելցի բժիշկներն այսօր գործադուլ են հայտարարել։ Այս քայլին նրանք դիմել են բուժքրոջ մահից հետո, ում հրկիզել է հոգեպես անհավասարակշիռ հիվանդը։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Առողջապայական բոլոր հիմնարկները 2 ժամով դադարեցրել են իրենց աշխատանքը՝ ի հիշատակ մահացած գործընկերոջ և ի նշան բժիշկների դեմ բռնությունների։
Նախօրեին Հոլոն քաղաքի պոլիկլինիկաներից մեկի հիվանդը բուժքրոջ վրա վառելիք էր լցրել և հրկիզել։ Կինը տեղում մահացել էր։ Հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել էր տեղի 78-ամյա մի բնակիչ։
Լրատվամիջոցների տեղեկացմամբ, տղամարդը հոգեկան խնդիրներ ունի և մշտապես բողոքել է բուժանձնակազմից։