Վալերի Կորեշկով. Քննարկում ենք մանկնշումն ավելի ակնառու ու ընթեռնելի դարձնելու վերաբերյալ առաջարկները
«Մենք անդամ երկրների հետ համաձայնեցված քաղաքականություն ենք վարում, որպեսզի բոլոր երկրների քաղաքացիների համար հավասար պայմաններ ստեղծվեն, նրանք կարողանան պաշտպանվել տնտեսվարող սուբյեկտների վատ ու անորակ աշխատանքից, անկախ այն բանից, թե որ երկրում են գործում այդ տնտեսվարողները»:
Երևանում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովը, ով մասնակցում էր «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» խորագրով ֆորումին:
Նա նշեց, որ այժմ անդամ երկրների համար հանձնաժողովը հանձնարարականներ է պատրաստում, նպատակը համագործակցության մակարդակի բարձարցումն է:
«Սրա նպատակն է, որ պայմանագրի դրույթներն իրականացնելիս մենք կարողանանք ստեղծել որոշակի հնարավորություններ սպառողների շահերը պաշտպանելու համար: Այսինքն՝ պետք է ստեղծել ոչ միայն անվտանգության պահանջներ, այլև այնպես անել, որպեսզի պաշտպանենք սպառողներին, նրանք գործ ունենան որակյալ ապրանքի հետ»,-ասաց հանձնաժողովի ներկայացուցիչը:
Վ. Կորեշկովն ասաց, որ այս պահին սպոռողների շահերի պաշտպանությանն ուղղած մի շարք փաստաթղթեր մշակվել են, մյուսներն ընթացքում են:
«Ամեն տեխնիկական կանոնակարգին կից կա ստանդարտների ցանկ, սահմանված մեթոդներ, որոնց համաձայն պետք է անցկացվեն ստուգումները: Բոլոր պահանջները՝ մակնշման, համապատասխանության, շրջանառության վերաբերյալ նշված են: Այսօր մենք հնարավորություն ունենք մշակել հանձնաժողովի կոլեգիայի հանձանարարականներ, որոնք վերաբերում են ընդհանուր մոտեցումներին, սպառողների շահերի պաշտպանության համաձայնեցված քաղաքականությանը»,-ասաց նա, ավելացնելով, որ կանոնակարգերն առաջին հերթին վերաբերում են սննդամթերի արտադրությանը, վերամշակմանը, տեղափոխմանը, վաճառքին, մակնշմանը, հստակ նշելով սանիտարահիգիենիկ ու այլ պայմաններին նեկայացվող պահանջները:
Վ. Կորեշկովի խոսքով, շուտով ալկոհոլային խմիչքների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի մշակման աշխատանքները կավարտվեն, կոլեգիայում քննարկում են շշալցված խմելու ջրի վերաբերյալ կանոնակարգը:
«Շատ բարդ հարց էր շշերի մեջ լցված հանքային ու այլ ջրերին ներկայացվող պահանջների մշակումը, բայց կարողացանք հաղթահարել այդ խնդիրը»,-ասաց նա:
Հանձնաժողովի ներկյացուցչի խոսքով, շուտով հանրային քննարկման կդրվի թռչնամսին ու նրա վերամշակման արդյունքում պատրաստվող մթերքների կանոնակարգը:
«Մենք որոշեցինք, որ բավարար չէ մսի անվտանգության մասին կանոնակարգը: Լրացուցիչ կանոնակարգի անհրաժեշտություն կար»,-ասաց նա:
Նա կոչ արեց լինել պահանջատեր սպառող, ուշադրություն դարձնել փաթեթավորման վրա առկա մակնշմանը, դրա բաղադրությանը, պիտանելիության ժամկետին, ծագմանը, ԳՄՕ-ի առկայությանը:
Նախարարը նշեց, այսօր էլ քննարկում են փաթեթավորման վերաբերյալ առաջարկները, որոնց նպատակն է մակնշումը մարդկանց համար ակնառու ու ընթեռնելի դարձնելը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ. Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե´ պետական, թե´ հասարակական հատվածի շահերից
- Panorama.am-ը՝ սպառողների շահերը լավագույնս լուսաբանած առցանց լրատվամիջոց