Մալազիան Կիմ Չեն Նամի մարմինը կփոխանակի իր 9 քաղաքացիների մարմինների հետ
Մալազիան դիտարկում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր՝ Կուալա Լումպուրի օդանավակայանում վախճանված Կիմ Չեն Նամի մարմինը փոխանցելու հնարավորությունը։ Փոխարենը նա պահանջում է Փհենյանից թույլ տալ երկրի տարածքը լքել 9 մալայզիացիների։ «ՌԻԱ.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մալազիայի վարչապետ Ահմադ Զահիդ Համիդին։
Նրա խոսքով, երկրի իշխանությունները չեն բացառում նման հնարավորությունը։ Ահմադ Զահիդ Համիդին նաև նշել է, որ 9 մալազիացիների վերադարձի շուրջ բանակցությունները Կուալա Լումպուրի և Փհենյանի միջև սկսվել են երկուշաբթի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անցած շաբաթ Հյուսիսայի Կորեայի արտգործնախարարությունն արգելել է Մալազիայի քաղաքացիներին դուրս գալ երկրի տարածքից, մինչև Կուալա Լումպուրի օդանավակայայնում տեղի ուենցած միջադեպն արդարացի լուծում չստանա։