Պանրի արտադրության ծավալն աճել է, թթվասերինը և կաթնաշոռինը՝ նվազել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 967.5 տոննա պանիր, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.7%-ով։
Նույն ժամանակահատվածում կաթի արտադրության ծավալներն աճել են 0.1%-ով՝ կազմելով 18 մլն 543.9 հազար լիտր կաթ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ, այս տարվա հունվարին 16.1%-ով նվազել է թթվասերի արտադրության ծավալը՝ կազմելով 367.3 տոննա:
Հունվարին 20.6% -ով նվազել են կաթնաշոռի (51.8 տոննա), 3.6%-ով՝ մածունի (386.4 տոննա) արտադրության ծավալները: