Մշակույթ 17:59 17/03/2017 Հայաստան

Տիգրան Մանսուրյան. Մեծագույն դպրոց է լեզուն

Մի քանի օրից  ներկայացվելու է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» խտասալիկը: Թեև այդ մասին միայն հաղորդագրություն է եղել, բայց եվրոպական մամուլն արդեն անդրադարձել է այդ փաստին: «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ձայնագրել է Մյունխենում գործող հայտնի ECM  ընկերությունը: Կատարում են Մյունխենի կամերային նվագախումբն ու Բեռլինի RIAS կամերային երգչախումբը. այն նույն կազմը, որն առաջին անգամ Բեռլինում կատարել է Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը:

Այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մաեստրո Մանսուրյանը հանդիպեց  դասախոսների և ուսանողների հետ, որի ժամանակ էլ հայտարարվեց «Ռեքվիեմ» խտասալիկի շնորհանդեսի մասին:

Տիգրան Մանսուրյանը ներկայացրեց «Ռեքվիեմ» ստեղծագործություն ստեղծման պատմությունը.
«Իմ ծնողները որբանոցի զավակներ են` Առաջին համաշխահային պատերազմի թոհուբոհի միջով անցած, Եղեռնի միջով անցած: Մեր տանն այդ տարիների զգացողությունը, հատկապես իմ մանկություն տարիներին, շատ կենդանի է եղել: Ես այդ մթնոլորտում մշտապես ապրել եմ: Մայրս շատ բաներ է պատմել: Երբևէ չէի մտածել «Ռեքվիեմ» գրելու մասին: Եղավ մի օր, երբ այդ պահանջը գոյացավ: Այն գրելու համար ինձ պետք էր մի հսկա մշակութային դաշտ բացել՝ կապված այդ ժանրի հետ:

Սկսեցի մի Ռեքվիեմ գրել, բավական առաջ գնաց, բայց այն մի կողմ դրեցի, որովհետև զգացի, որ այն չէ, ինչ պետք է լիներ: Երկրորդ տարբերակի դեպքում՝  նույնը:

Մի օր իմ  բարեկամներից մեկը՝ Մյունխենի կամերային նվագախմբի դիրիժորն, ինձ առաջարկեց գրել «Ռեքվիեմ»: Ես, Մյունխենի կամերային նվագախումբն ու Բեռլինի RIAS կամերային երգչախումբ սկսեցինք համագործակցել: Ունեի հրաշալի, նվագախումբ, երգչախումբ, որի հետ շփումն ինձ ապահովում էր թե հայեցի, թե նորագույն երաժշտության երգչախմբային մտածողության տեսակետից:

Երկու տարի աշխատեցի այս գործի վրա,  Բեռլինում 2011-ին եղավ պրեմիերան, այնուհետև շատ երկրներում է հնչել: Ինքնուրույն կյանքով գործ եղավ»:

Հանդիպման ժամանակ հնչեց «Ռեքվիեմի»-ից մի հատված, վերջին հատվածը, որը կոչվում է «Գառն Աստծո»:  Տ. Մանսուրյանի խոսքով, այսպես են սովորաբար ավարտվում ռեքվիեմները:

«Անկեղծորե պետք է խոստովանեմ, որ խտասալիկը Գերմանիայից ստացել եմ 15 օր առաջ, դեռ չեմ հասցրել լսել: Առաջին անգամ եմ լսում,ձայնագրությունը լավ է արված, բոլոր շերտերը լավ են աշխատում: Առհասարակ քիչ եմ հանդիպում իմ երաժշտությանը, սովորություն չունեմ լսելու իմ երաժշտությունը»,- ասաց կոմպոզիտորը:

Ի՞նչ է նշանակում երաժշտի համար լեզուն, որով ինքը խոսում է:

«Մեծագույն դպրոց է լեզուն՝ հնչողական համակարգը, շեշտադրական համակարգը, իմաստաբանությունը, հոգեբանությունը, բառն իր մեջ ունի ապրված կյանք, կեսափորձ, որ բառ է դառնում: Դարավոր ճանապարհ է անցում: Իհարկե, տարբեր աղբյուրներ կան, որով երաժիշտն անցնելով երաժիշտ է դառնում, հիմքերը տարբեր են, բայց այս ամբողջի մեջ լեզուն բացառիկ դեր ունի, լեզուն որով ինքը խոսում է, մտածում է:

«Ռեքվիեմ»-ի դեպքում իմ խնդիրն էր դիմել  լատիներեն տեքստին, որպեսզի ոչ միայն հայերս երգենք, այլ ցանկացած երաժշտական խումբ, որի համար լատիներենով երգելը խնդիր չէ: Տեքստը լատիներեն էր, բայց ես երգում էի հայ երաժշտության ավանդույթի վրա, հայ հոգևոր երաժշտության ավանդույթի վրա, կոմիտասյան ավանդույթի վրա: Ես երգում էի լատիներեն, ինձ թվում էր այդ բառերը հայերեն են»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևէ պետությանը լավություն անելու համար. Էդուարդ Շարմազանով
Ամոթ էլ է այդ մասին քննարկում ծավալել. ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է
Աղբյուր` Panorama.am
22:11
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
20:45
Գերմանիան վերանայում է Թուրքիայի նկատմամբ արտաքին քաղաքականության կուրսը
Թուրքիայում գերմանացի լրագրողների ու իրավապաշտպանների ձերբակալության կապակցությամբ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
20:30
Արևային համակարգային կայանների կառուցման նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է
ՀԾԿՀ-ն արևային կայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել ևս 7 ընկերության։
Աղբյուր` Panorama.am
20:28
«Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալը վիճաբանության ընթացքում կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ է ստացել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու քաղաքացուն ծանր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Հնդկաստանում նոր նախագահ են ընտրել
Հուլիսի 25-ին կկայանա 71-ամյա Կովինդի երդմնակալության արարողությունը և նա կդառնա Հնդկաստանի նախագահը։
Աղբյուր` Panorama.am
20:21
«Անվտանգ համացանց» կրթական դասընթացներ ամառային ճամբարներում
Beeline-ի և Վորլդ Վիժն Հայաստանի ղեկավարներն այցելել են Հանքավանի Զեփյուռ ճամբար, որտեղ անցկացվում է «Անվտանգ համացանց» խորագրով դասընթացը։
Աղբյուր` Panorama.am
20:15
Կարևորը երեխան առողջ լինի
«Երիտասարդական ալիք» ՀԿ Լոռու մարզի մի շարք համայնքներում իրականացրել է պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։
Աղբյուր` Panorama.am
20:09
2017 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.1%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017  թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մարդասեր դիրքորոշումը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կատարել է առաջին ուղևորափոխադրումը
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին առաջին ուղևորափոխադրումն է իրականացրել։ Ինչպես հայտնում է թուրքական «TRT Haber» հեռաուստաընկության...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մոսկվայում ձերբակալվել է կնոջ վրա հարձակված մոլագարը
Տուժածն անմիջապես ճանաչել է ձերբակալվածին, սակայն տղամարդը հերքել է իր մասնակցությունը հանցագործությանն ու պնդել է, որ կույս է:
Աղբյուր` Panorama.am
19:43
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է
 Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք...
Աղբյուր` Panorama.am
19:41
Արևելքում բնակվողներն ավելի արագ են ընդունում նոր տեխնոլոգիաներն Արևմուտքում բնակվողների համեմատ. զեկույց
«Վստահությունը տեխնոլոգիաների հանդեպ» նոր զեկույցը ներկայացնում է 11 երկրում ավելի քան 12,000 մարդկանց շրջանում անցկացված հետազոտության արդյունքը
Աղբյուր` Panorama.am
19:36
Հստակեցվում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության կարգը
Կառավարության հավանությանն է արժանացել ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
19:27
Դոմիկից՝ տուն
Գյումրիում բազմանդամ ընտանիքը տուն է ստացել
Աղբյուր` Panorama.am
19:19
Թուրքիան գերմանական կողմին նախազգուշացրել է Գերմանիայում Էրդողանի դեմ հնարավոր մահափորձի մասին
Թուրքիայի անվտանգության ուժերը Համբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ժողովից առաջ Գերմանիայի ոստիկանությանը զգուշացրել են Ռեջեփ Թայիփ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Պուտին. Չի կարելի մարդկանց ստիպել սովորել մայրենի չհանդիսացող լեզուն
Սա նույնքան անթույլատրելի է, որքան ռուսերենի դասավանդման մակարդակն ու ժամանակը նվազեցնելը։
Աղբյուր` Panorama.am
19:00
Կոշտ վարչական տուգանքներ՝ մեքենայից աղբ, փողոցում ծխախոտի մնացորդ կամ տուփ նետելու համար
«Ցավում եմ, որ նախկինում չենք ձևավորել այն մշակույթը, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա՝ մեքենայից դատարկ շիշ չի կարելի նետել,...
Աղբյուր` Panorama.am
18:54
Երևանում բացվել է բրազիլահայ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի հետահայաց ցուցադրությունը
«Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային առաջին տրիենալեի առաջին ցուցադրությունը
Աղբյուր` Panorama.am
18:45
ՌԴ ԱԳՆ-ից հերքել են Մոսկվայում Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու լուրը
«Ցանկանում ենք շեշտել այն փաստական անճշտությունները, որոնք տեղ են գտել հրապարակման մեջ»:
Աղբյուր` Panorama.am
18:25
Հայաստանը վավերացնում է տիեզերագնացներին փրկելու և վերադարձնելու համաձայնագիրը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 1968 թվականի ապրիլի 22-ին Լոնդոնում, Մոսկվայում և Վաշինգտոնում ստորագրված...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կորեացի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում. Սոնգ Հա-Ջին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը:
Աղբյուր` Panorama.am
18:03
Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՄԻՊ-ին
...խնդրելով դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդին
Աղբյուր` Panorama.am
17:51
Վերսկսված շինարարություն՝ քսանամյա դադարից հետո
«Եթե ուզում ենք զարգացած գյուղեր ունենալ, ապա պիտի պատրաստ լինենք օգնել մեր հայրենակիցներին՝ շտկելու իրենց մեջքը»:
Աղբյուր` Panorama.am
17:43
Վարդավառին պետք է ջուր շաղ տալ միմյանց վրա սիրուն ձևով. Քահանա
Հուլիսի 23-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով:
Աղբյուր` Panorama.am
17:33
Ադրբեջանցի սպան բռնաբարել ու գնդակահարել է ազգությամբ թալիշ զինվորի
Ֆեյսբուք սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթի «Ազատություն Քաղբանտարկյալներին» խմբում հուլիսի 20-ին ադրբեջանցի օգտատեր Թոֆիգ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը. Գնդապետ Գրիգորի Սահակյան
«Հայ զինվոր» պաշտոնաթերթը ներկայացրել է հարցազրույց զորամասի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Գրիգորի Սահակյանի հետ:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԱՊԾ-ում  անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող
14:20 20/07/2017

ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}