Հասարակություն 12:17 18/03/2017 Հայաստան

Նախընտրական ծրագրերում գիտության վերաբերյալ կետերը լոզունգային են, վերցված են այլ տեքստերից. Արեգ Միքայելյան

«Ցավոք, կուսակցությունների և դաշինքների ծրագրերի մեծ մասում լոզունգային խոսքեր են, շարադրված են ստանդարտ արտահայտություններով, հնարավոր է նույնիսկ վերցված են այլ տեքստերից»,- Panorama.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Նրա խոսքով, նման ծրագրերում, օրինակ, կարելի էր ներառել արտասահմանյան որոշ երկրներում գործող օրենք, ըստ որի գիտությունը հովանավորելու դեպքում ընկերությունները համապատասխան չափով ազատվում են հարկերից, ինչն էապես կնպաստի գիտության հովանավորմանը և կթեթևացնի պետության կողմից անհնարին թվացող գիտության ֆինանսական աճին։

Անդրադառնալով քաղաքական ուժերի՝ գիտության ոլորտի վերաբերյալ առաջարկած ծրագրային փոփոխություններին առանձին-առանձին, Արեգ Միքայլեյանն ասաց. « «Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է գիտության մեջ կիրառական բաղադրիչի ընդլայնում՝ առևտրայնացման, պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ներդրմամբ։ Սա տիպիկ սխալ է, երբ մտածում են, որ առանց հիմնարար գիտության կարող է որևէ կիրառական գիտություն զարգանալ։ Վերջերս շրջանառության մեջ դրված անհիմն լոզունգ է»։

«Ելք»-ի՝ գիտության ֆինանսավորման աճի ցանկությունը, գիտնականը ողջունելի համարեց, սակայն նրա կարծիքով, չկան դրա ապահովմանն ուղղված հիմնավորումներ։

«Նման ցանկություն շատերն են արտահայտում։ Կառանձնացնեի գյուղական համայնքներին ցուցաբերվող ուշադրությունը․ այնտեղ իսկապես կան բազմաթիվ ընդունակ երեխաներ, սակայն նրանց կրթությանը լուրջ ուշադրություն չի դարձվում։ Խրախուսելի է նաև հաշմանդամության աջակցությանն ուղղված ծրագիրը»,-ասաց նա։

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ծրագրում գիտության նկատմամբ մեր զրուցակիցը դրական միտումներ նկատել է, սակայն մտավախություն ունի, որ նորից կարող են մնալ թղթի վրա, քանի դեռ չկա դրանք իրականացնելու ուղիների հստակ ծրագիր. «ԲՈՒՀ-երը և գիտահետազոտական ինստիտուտները մեկ միասնական հաստատության մեջ միավորելու քաղաքականությունը համատարած կիրառելը չի կարելի սկզբունք դարձնել։ Ավելի ճիշտ կլիներ դա իրականացնել կոնկրետ դեպքերում, երբ կա դրա անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը»։

Արեգ Միքայելյանի կարծիքով՝ «Ազատ դեմոկրատներ»-ի՝ 2020թ.-ին գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով առնվազն 0.5%-ի, առանձնապես որևէ մեծ տեղաշարժ չի ապահովում։

«Այլ կուսակցությունները գոնե ուսումնասիրել են այս հարցը, տեղեկանալով, որ միջազգային ստանդարտներով այդ տոկոսը պետք է լինի հավասար առնվազն 1-ի։ Խրախուսելի է ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներն ապակուսակցականացնելու և ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահի պաշտոնում բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների նշանակումը բացառելու միտումը»։

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահը բացարձակ սխալ  համարեց մագիստրոսական կրթության մակարդակի տևողության կրճատումը 1 տարով։

««Օհանյան-Րաֆֆի-Օսկայան» դաշինքը ցանկանում է մինչև 2020 թվականը գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում պետական բյուջեի և տնտեսության մասնավոր հատվածի հաշվին աստիճանաբար հասցնել 3%-ի:  2020-ին մնացել է ընդամենը 3 տարի, իրենց 10-ամյա ռազմավարական ծրագրով մինչև այդ թվականը չեն հասցնի իրականացնել իրենց պլանները։ Կան մի շարք դրական առաջարկներ, բայց ցավոք դրանք վաղուց արդեն կիրառվել կամ կիրառվում են ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի կողմից և այդ տեքստերը կարելի է գտնել բազմաթիվ տեղերում։ Օրիգինալ առաջարկներ համարյա չկան»,-նշեց Ա. Միքայելյանը։

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի առաջարկներին, նա նշեց. «Գիտությունը խաղալիք չէ, մանավանդ գիտնականներին իրենց մտավոր մակարդակով էապես զիջող կուսակցական գործիչների համար։ Առաջարկվում է հիմնովին վերափոխել ԳԱԱ կառուցվածքն ու աշխատանքների ուղղությունները․ զուտ լոզունգային արտահայտություն, ամենայն հավանականությամբ նույնիսկ առանց պատկերացում ունենալու այդ մասին»։

Դաշինիքի՝ գիտության և կրթության ծրագրերի բաժնում տեղ գտած հետևյալ առաջարկի մասին՝ առաջիկա հինգ տարիներին ՀՀ-ում յուրաքանչյուր տարի կառուցել առնվազն 10 նոր հրաձգարան, Արեգ Միքայելյանն ասաց. «Ցավոք, հրաձգարաններ կառուցելով մարդկանց չես կրթի, ոչ էլ երկրի գիտական մակարդակը կբարձրացնես։ Սա կարելի էր գրել նախընտրական ծրագրի այլ բաժիններում»։

Անդրադառնալով Հայաստանի կոմունիստական կուսակցության գաղափարախոսությանը, նա նշեց, որ խորհդային տարիներին կրթության և գիտության վիճակն, իհարկե, համեմատաբար լավ էր. «Առանց մանրամասնելու, կարելի է նշել պետության կողմից ընդհանուր վերաբերմունքի մակարդակը։ Ի վերջո, ղեկավարության կողմից երկիրը զարգացնելու որևէ ձգտում նախ և առաջ պետք է արտահայտվի հենց կրթության և գիտության նկատմամբ հոգատարությամբ։ Սակայն իհարկե չի կարելի կիրառել 25 տարվա և ավելի հնության համակարգը»։

Հանրապետական կուսակցության առաջարկը, որ պետք է գիտության մեջ կիրառական բաղադրիչն ընդլայնվի, նա ասաց. «Սա հենց վարչապետի քարոզչությունն է, որ շեշտը դրվի կիրառականի վրա, բայց ես դա սխալ եմ համարում»։

Ամփոփելով խոսքը, տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրենն ասաց. «Իհարկե, ամեն դեպքում պետությունը պարտավոր է աճեցնել գիտության ֆինանսավորումը, սակայն առաջանում է փակուղի, երբ հարցը հասնում է նրան, թե որտեղից վերցնել այդ լրացուցիչ ֆինանսավորումը, քանի որ ոչ մի ոլորտ չի համաձայնվի իր ֆինանսական միջոցների կրճատմանը։ Ուրեմն՝ պետք է հստակ ցույց տալ, թե ինչպես են պատկերացնում այդ հնարավոր աճը։ Որևէ ծրագրում ես նման առաջարկների չհանդիպեցի։  Որքան ինձ հայտնի է, կրթության և գիտության վերաբերյալ կետերը մշակելիս չի եղել որևէ քննարկում կամ խորհրդատվություն հենց կրթության և գիտության ներկայացուցիչների հետ»։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:25
Կապիտալի աճը մեծ ազդեցություն է ունեցել բանկային համակարգի կայունության բարձրացման վրա. ԿԲ ներկայացուցիչ
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության ապահովման քաղաքականությունը 2016 թվականի ընթացքում միտված է եղել ֆինանսական համակարգի կայունության...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Դեբյուտ» փառատոնին կհնչեն երիտասարդ կոմպոզիտորների ավելի քան երեք տասնյակ կամերային ստեղծագործություններ
Փառատոնի ընթացքում կկատարվեն ոչ միայն հայաստանաբնակ, այլև` արտերկրում բնակվող երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործութունները
Աղբյուր` Panorama.am
17:09
Փաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աշխարհի ռեկորդներ են սահմանել
Հայաստանի փաուերլիֆտինգի տղամարդկանց և կանանց հավաքականները մայիսի 17-22-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում  մասնակցել են մարզաձևի Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
16:58
ՄԻՊ հայտարարություն է տարածել Շահեն Հարությունյանին հոգեբուժարանի ուղեգիր ուղարկելու վերաբերյալ
«Համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն»:
Աղբյուր` Panorama.am
16:45
Արամ Աթեշյանը հրաժարական է ներկայացրել
Հրաժարականի մասին Աթեշյանը հայտարարել է պատրիարքարանում հրավիրած հանդիպման ժամանակ:
Աղբյուր` Panorama.am
16:34
Անտիկ քանդակները՝ ժամանակակից հագուստով
Ֆրանսիացի ժամանակակից լուսանկարչի շատ անսպասելի նախագիծը
Աղբյուր` Panorama.am
16:17
Վարդենիսում տներից մեկի բակում պայթյունի դեպքով քրգործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քերական գործ՝ Վարդենիսում այսօր տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Մայիսի 30-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն`...
Աղբյուր` Panorama.am
16:06
Կենտրոնական բանկը քննարկում է նոր տիպի դրամների ներդրման հարցը. Մհեր Աբրահամյան
Միասնական արժույթի անցնելու հարց չկա. ԿԲ ներկայացուցիչ
Աղբյուր` Panorama.am
16:03
Մեր խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է. Շարմազանով
«Մեր ազգային նպատակն ուժեղ և մրցունակ Հայաստանի կերտումն է՝ ուժեղ նոր սերնդով. դա է Հայաստանի Հանրապետության հարստությունը»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:54
Նախագահը հանձնարարել է առաջ մղել գյուղատնտեսական մրցունակ ապրանքների արտահանման խթանման ծրագրերը
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կուտոյանը մասնակցել է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին
Այսօր Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք  Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ահաբեկիչները Ֆիլիպիններում պատանդ են վերցրել եպիսկոպոսին և եկեղեցու այցելուներին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կապված ապստամբների խմբի անդամները Ֆիլիպինների Մարավի քաղաքում 14 հոգու պատանդ են...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ ՔԿՎ-ն՝ «Սասնա ծռերի» անդամ Ա. Լամբարյանի փաստաբանի հայտարարության վերաբերյալ
«Նրան առաջարկվել է 1-2 րոպե սպասել, մինչ կկտարվեն համապատասխան օրինական ձևակերպումները, սակայն Ա. Պապիկյանը հայտարարել է, որ ուշանում է դատական նիստից և ավելի ուշ կմոտենա»:
Աղբյուր` Panorama.am
15:22
Beeline-ում մեկնարկել է Beeline Pro 6 նոր սմարթֆոնի վաճառքը
Beeline-ի գրասենյակներում մեկնարկել է Beeline Pro 6 նոր սմարթֆոնի վաճառքը, որն աշխատում է 4G/LTE ցանցում և ունի երկու քարտի հնարավորություն։...
Աղբյուր` Panorama.am
15:15
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան...
Աղբյուր` Panorama.am
15:12
Ստուգել են Հենրիխ Մխիթարյանի ավտոմեքենան
...անվտանգության նկատառումներից ելնելով
Աղբյուր` Panorama.am
15:03
Քաղաքացու անձնագրային տվյալների հրապարակումը քրեական խմբերի համար լավ հնարավորություն է. մեդիափորձագետ
«Տարիներ շարունակ ՀՀ բոլոր քաղաքացիների անձնական տվյալները հասանելի են ԿԸՀ-ի և ոստիկանության կայքերում»։
Աղբյուր` Panorama.am
14:54
Հրապարակախոս. Պղտոր ջրում սկսել են ձուկ որսալ
«Մի արհեստական խնդիր է նետվում, շատ վտանգավոր, արհեստական լուծում են փորձում տալ, ինչի հետևանքով խնդիրներն ավելի են բարդանում, խճճվում»:
Աղբյուր` Panorama.am
14:50
Է. Նալբանդյանի ելույթը՝ «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով համաժողովին
«Բռնությունից տուժած համայնքների վերականգնմանն ուղղված ցանկացած ջանք պետք է աջակցություն ստանա»
Աղբյուր` Panorama.am
14:35
Թայվանը դարձել է Ասիայում առաջին վայրը, որտեղ օրինականացվել է միասեռ ամուսնությունը
Գերագույն դատավորների խորհուրդը վճռել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 972-րդ հոդվածը՝ «տղամարդու և կնոջ միջև միությունը», հակասում է Թայվանի սահմանադրությանը:
Աղբյուր` Panorama.am
14:22
Լարված ընթացք ունեցած պարտիայում Արամ Հակոբյանը հաղթել է իր մրցակցին
Խաղացված 6 տուրից հետո Արամ Հակոբյանը և Կիրիլ Շևչենկոն վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները:
Աղբյուր` Panorama.am
14:13
Մեկ-երկու շաբաթ անց կներկայացվեն ուսումնասիրության արդյունքները. Լ. Մկրտչյան
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցների տնօրենների ձայնագրությունների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել են:
Աղբյուր` Panorama.am
14:09
Թաթուլ Մանասերյան. Խոշորացման ծրագրի դեմը պետք է առնել
«Խոշորացման ծրագիրը կարելի էր իրականացնել կամավոր սկզբունքով, իսկ հիմա մտավորականությունը, փորձագետները, գյուղացիները, համայնքապետերը, իշխանությունն ու ընդդիմությունը դեմ են»:
Աղբյուր` Panorama.am
13:56
Գայանե Սողոմոնյանը ՀՀԿ անդամությունը ակտիվացնելու դիմում չի ներկայացրել. Ռուբեն Թադևոսյան
ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից այս պահի դրությամբ կուսակցական անդամությունն ակտիվացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:43
Քվեարկած քվեաթերթիկների բաժանման փաստով հարուցված քրգործն ուղարկվել է ՀՔԾ
Տվյալներ են ձեռք բերվել այլ անձի կողմից քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:
Աղբյուր` Panorama.am
13:13
Լևոն Մկրտչյանը՝ օլիմպիադայի հաղթողներին
«Մեր պետության բախտը ձեր ձեռքում է լինելու»
Աղբյուր` Panorama.am
13:07
Ուրիշ ձև չի կարող լինել, պետք է քայլեմ. Ավետիս Զարգարյան
Ավետիսը վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշի մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը:
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքապետ. Շուշիում տարեցտարի բնակչությունն ավելանում է
«Շատերն են ցանկանում հաստատվել Շուշիում, սակայն 2008 թվականից բնակֆոնդ չունենք»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուրիշ ձև չի կարող լինել, պետք է քայլեմ. Ավետիս Զարգարյան
13:30 24/05/2017

Ուրիշ ձև չի կարող լինել, պետք է քայլեմ. Ավետիս Զարգարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}