Մահացել է ամերիկացի միլիարդատեր Դևիդ Ռոկֆելլերը
101 տարեկանում մահացել է ձեռնարկատերների հայտնի դինաստիայի ներկայացուցիչ Դևիդ Ռոկֆելլերը: Ռիա նովոստին, հղում անելով Ասոշիեյթիդ պրեսին, գրում է, որ միլիարդատերի մամուլի քարտուղարն ասել է, որ Դևիդ Ռոկֆելլերը մահացել է այսօր առավոտյան Նյու Յորքի իր տանը՝ քնած ժամանակ։
Դևիդ Ռոկֆելլերի պապը՝ Ջոն Ռոկֆելլերն, աշխարհում դարձել է առաջին դոլարային միլիարդատերը՝ հիմնելով Standart Oil նավթային ընկերությունը: Նավթային բիզնեսը Ջոն Ռոկֆելլերին դարձրել է աշխարհի ամենահարուստ և առաջին դոլարային միլիարդատերը, նա նաև բարեգործական ֆոնդ է հիմնել, իսկ իր ընտանիքը մինչ օրս համարվում է մոլորակի ամենաազդեցիկներից մեկը: